Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+22.09 oC

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

15:33 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար):

Համերգային ծրագիրը կրել է «Une vie d’Amour» խորագիրը. հնչել են մեծն շանսոնյեի սիրված, ծանոթ և անծանոթ երգերը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Արամ Հակոբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սին Ցյուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների նախագահ Իզաբել Դևինյը։

Պատվավոր հյուրերն իրենց խոսքում մեծապես արժևորել և կարևորել են Ազնավուր շանսոնյեի, արվեստագետի, հասարակական գործչի դերակատարությունը համաշխարհային երաժշտության զարգացման և համամարդկային արժեքների տարածման գործում։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդգծել է, որ Ազնավուրն իր ուրույն և անփոխարինելի տեղն է զբաղեցնում համաշխարհային երաժշտարվեստի գանձարանում։ Նրա ընդգծմամբ՝ մեծն շանսոնյեին նվիրված եզրափակիչ համերգի անցկացումն այնպիսի բարձր միջազգային հարթակում, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանն է, մշակութային ժառանգության պահպանման համընդհանուր պատասխանատվության ուղերձի փոխանցում է։ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը միջոցառման կայացմանն աջակցելու համար։

Համերգին ներկա են եղել ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության գծով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիացի սենատորներ, Փարիզի քաղաքապետի տեղակալը, Վալանսի քաղաքապետը, պետական և տեղական ինքնակառավարման հաստատությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իմամօղլուն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ուղիղ եթերում անցկացնել իր դատավարությունը

17:40 29.03.2025

Իմամօղլուն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ուղիղ եթերում անցկացնել իր դատավարությունը

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավարությունը ուղիղ հեռարձակվելու է թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցի ժամանակ։ «Այսօր մենք անցկացնում ենք պատմության մեջ ամենազանգվածային ակցիան, այսօր այստեղ պատմություն է գրվում, այստեղ հավաքվածները պաշտպանում են Թուրքիայի ապագան: Ես առաջարկում եմ դատավարությունն անցկացնել […] ...

Իսրայելական զորքերը գնդակոծվել են Գազայի հարավում

17:30 29.03.2025

Իսրայելական զորքերը գնդակոծվել են Գազայի հարավում

Գազայի հատվածի հարավում իսրայելական զորքերը ականանետային կրակի են ենթարկվել։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել անկլավի հարավում՝ Խան Յունիս քաղաքի մերձակայքում։ Իսրայելական զորքերի ուղղությամբ երեք ականանետ է արձակվել։ Իսրայելցիների զոհերի մասին տեղեկություններ չկան։ Բացի այդ, նույն տարածքում պայթուցիկով խոցվել է իսրայելական ռազմական D9 բուլդոզերը։ Իսրայելական բանակից տուժածների մասին […] ...

Թուրքական ընդդիմության առաջնորդը հայտարարել է արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի մեկնարկի մասին

17:18 29.03.2025

Թուրքական ընդդիմության առաջնորդը հայտարարել է արտահերթ ընտրությունների համար ստորագրահավաքի մեկնարկի մասին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար ստորագրահավաքի քարոզարշավի մեկնարկի մասին։ Թուրքիայի նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պնդում է արտահերթ ընտրությունների անցկացումը՝ որքան հնարավոր է շուտ։ «Վաղվանից մենք ստորագրահավաք կսկսենք քաղաքապետ Էքրեմի ազատ արձակման և արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրություններ կհավաքենք Թուրքիայի յուրաքանչյուր […] ...

Մանկուց սիրել եմ պատրաստել զարդեր․ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդեր

17:08 29.03.2025

Մանկուց սիրել եմ պատրաստել զարդեր․ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդեր

Նկարիչ և զարդագործ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդեր՝ օգտագործելով հայկական մանրանկարչության դետալները։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

«Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում․ Անչելոտին՝ Լա լիգայի նախագահի մասին

17:00 29.03.2025

«Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում․ Անչելոտին՝ Լա լիգայի նախագահի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը: ««Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում, բայց մարզիչների նկատմամբ նման վերաբերմունքը նորություն էր: Լավ կլինի, որ նա կենտրոնանա իր գործերի վրա, որովհետև նա չի հարգում ոչ «Ռեալին», ոչ էլ մարզիչներին»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է As-ը: Ավելի վաղ Տեբասը անուղղակիորեն […] ...

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

16:50 29.03.2025

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի […] ...

BACK_TO_TOP