Բրիսբենի Օլիմպիական խաղերի թիավարության մրցումները կարող են անցկացվել մի գետում, որտեղ կոկորդիլոսներ են լողում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+22.09 oC

Բրիսբենի Օլիմպիական խաղերի թիավարության մրցումները կարող են անցկացվել մի գետում, որտեղ կոկորդիլոսներ են լողում

15:19 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2032 թվականին ավստրալական Բրիսբենում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի թիավարության մրցումները կարող են անցկացվել Ֆրիցրոյ գետում, որտեղ կոկորդիլոսներ են լողում, գրում է The Guardian-ը:

Նախկինում այդ գետում մարզումներ են անցկացրել ավստրալացի թիավարողները: Ֆրիցրոյ գետում Օլիմպիական խաղերի մրցում անցկացնելու առաջարկը կատարել է ավստրալական Կվինսլենդ նահանգի կառավարությունը:

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը վստահ չէ, որ Ֆրիցրոյը լավագույն տարբերակն է:

«Որքանով տեղյակ եմ, այդ տարբերակն առկա 8 հնարավորներից 8-րդ տեղում է, իսկ եթե 15 տարբերակ դիտարկվեր, կլիներ 15-րդը: Ռոքհեմփթոնը հիանալի վայր է, իսկ Ֆրիցրոյը՝ հիասքանչ գետ: Բայց թիավարության մրցումների համար վստահ չեմ, որ լավ տարբերակ է:

Մյուս կողմից էլ՝ այնտեղ բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ կգրանցվեն: Մարզիկները ստիպված կլինեն շատ արագ թիավարել»,- կատակել է երկրի վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանկուց սիրել եմ պատրաստել զարդեր․ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդեր

17:08 29.03.2025

Մանկուց սիրել եմ պատրաստել զարդեր․ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդեր

Նկարիչ և զարդագործ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդեր՝ օգտագործելով հայկական մանրանկարչության դետալները։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

«Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում․ Անչելոտին՝ Լա լիգայի նախագահի մասին

17:00 29.03.2025

«Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում․ Անչելոտին՝ Լա լիգայի նախագահի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը: ««Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում, բայց մարզիչների նկատմամբ նման վերաբերմունքը նորություն էր: Լավ կլինի, որ նա կենտրոնանա իր գործերի վրա, որովհետև նա չի հարգում ոչ «Ռեալին», ոչ էլ մարզիչներին»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է As-ը: Ավելի վաղ Տեբասը անուղղակիորեն […] ...

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

16:50 29.03.2025

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի […] ...

Արդյո՞ք խաղաղության պայմանագիրը կբացառի նոր պատերազմի վտանգը. Հեռանկար բանավեճ

16:40 29.03.2025

Արդյո՞ք խաղաղության պայմանագիրը կբացառի նոր պատերազմի վտանգը. Հեռանկար բանավեճ

Խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է: Կստորագրվի՞ այն, թե՞՝ ոչ: Արդյո՞ք պետք են միջնորդներ ու երաշխավորներ: Կբացառի՞ արդյոք փաստաթուղթը նոր պատերազմի վտանգը: Ո՞ր սահմաններում է ճանաչվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը և քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես արգելափակել է «Ամերիկայի Ձայնի» փակման փորձերը

16:17 29.03.2025

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես արգելափակել է «Ամերիկայի Ձայնի» փակման փորձերը

Մանհեթենի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ջեյ Փոլ Էթքենը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ամերիկայի Ձայն» (Voice of America, VOA) լրատվական ծառայությունը փակելու փորձերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։ Այս որոշումը կանխում է 1,300 լրագրողների և այլ աշխատակիցների աշխատանքից ազատումը, որոնք ավելի վաղ այս ամսվա ընթացքում […] ...

Ռոմարիոյի որդին Վինիսիուսի նախկին ընկերուհու հետ տեղափոխվել է Կիև

16:02 29.03.2025

Ռոմարիոյի որդին Վինիսիուսի նախկին ընկերուհու հետ տեղափոխվել է Կիև

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոյի որդի Ռոմարինյոն հանդես կգա Ուկրաինայի առաջին լիգան ներկայացնող ՅՈՒԿՍ ակումբում։ Այս մասին հայտնում է sport.ua-ն: Երիտասարդ ֆուտբոլիստը Կիև է ժամանել իր ընկերուհու՝ Բիա Միշելի հետ, որը նախկինում հանդիպում էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ: Նա հանրահայտ բլոգեր ու պարուհի է և Ինստագրամում ունի 1.6 միլիոն հետևորդ:   View this post […] ...

BACK_TO_TOP