Գլխավոր դատախազն Աժ-ին է ներկայացրել Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+21.09 oC

Գլխավոր դատախազն Աժ-ին է ներկայացրել Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

12:20 26.03.2025

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել է.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով, հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում»:

Քրեական վարույթի համաձայն՝

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող թիվ 62218423 քրեական վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հոր՝ Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով, 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող, օրենսդիր իշխանության ներկայացուցչին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, օգտագործելու ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը՝ վերջինների կողմից, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար:

Ստացված տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում և քննարկում է ունեցել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը:

Քրեական վարույթով ստացված հիշյալ փաստական տվյալների հաշվառմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեում Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 439-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-439-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 437-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62279123 քրեական վարույթը։

2024 թվականի նոյեմբերի 27-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է Քննչական կոմիտեում քննվող թիվ 44-0090-23 քրեական վարույթն իրականացնող քննիչի հաղորդումը, որով փաստվել է, որ քրեական վարույթի ընթացքում իրականացրած թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024 թվականի հունվարի 20-ին դիմել է Հայկ Նազարյանին՝ հայտնելով, որ 2021 թվականին մաս-մաս, ընդհանուր՝ 23․000 ԱՄՆ դոլար և 300․000 դրամ է տվել պաշտոնատար անձ հանդիսացող, Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցչին՝ իր օգտին գործողություններ կատարելու, այն է՝ իրավասու պետական մարմինների կողմից վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող, օրենսդիր իշխանության ներկայացուցչի օգնությամբ՝ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Հաղորդման հիման վրա նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեում գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 436-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62298224 քրեական վարույթը։

2024 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել թիվ 62298224 քրեական վարույթը թիվ 62279123 քրեական վարույթին միացնելու մասին:

Քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցել հանրային քրեական հետապնդում, ուստի, Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահպանմամբ, 2025 թվականի մարտի 7-ին հսկող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ հանդես գալու:

Մասնավորապես.

Ապօրինի վարձատրության դիմաց պաշտոնատար անձի նկատմամբ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու դրվագով պարզվել է, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հորը՝ Աշոտիկ Կամավոսյանին ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ՝ նրա մտերիմ, Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի օգնությամբ՝ գործող իրավակարգավորումների՝ Կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1442-Ն որոշմամբ և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 46-Ա հրամանով նախատեսված կարգերի շրջանցմամբ՝ առանց համապատասխան փաստաթղթերի և առանց կենդանիներին կարանտինացնելու, 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար:

Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը 2023 թվականի օգոստոսի 8-ին Սլավիկ Պողոսյանի հետ մեկնել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք՝ Հովիկ Աղազարյանին հանդիպելու նպատակով:

Հովիկ Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանն Աշոտիկ Կամավոսյանի անունից առաջարկել է 200.000-300.000 ԱՄՆ դոլար՝ 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու դիմաց: Իր հերթին Հովիկ Աղազարյանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ և գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ:

Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին, Հովիկ Աղազարյանը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին և առաջարկել հանդիպել Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Սիրահարների այգում: Համաձայնելով առաջարկին՝ Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է Հովիկ Աղազարյանին, որի ընթացքում Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել, թե ում հետ, որից հետո գործընթացն սկսելու համար պահանջել է 100.000 ԱՄՆ դոլար գումար՝ նշելով, որ գումարի մյուս մասը՝ 100.000 ԱՄՆ դոլարը և 200.000 ԱՄՆ դոլարը համարժեք է 77.292.000 ՀՀ դրամին) կպահանջի հետագայում՝ գործարքի մեկնարկից հետո: Ընդ որում, Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակով կենդանիներ:

Հովիկ Աղազարյանի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնել է առաջարկված պայմաններին:

Հաջորդ օրը՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Սիրահարների այգում հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: Հովիկ Աղազարյանը, սակայն, առաջարկից վրդովվել է, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:

Այսպիսով՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դրվագով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ «Էկո սիթի Ա․Ռ․» ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահ Արամ Մկրտչյանը Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասի Էստոնական փողոցի 8-րդ հասցեում գտնվող «Հենրի Մորգենթաուի անվան թիվ 136 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը՝ պետության կողմից «Էկո սիթի Ա․Ռ․» ՍՊ ընկերությանն անհատույց տրամադրելու և դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրտչյանը 2021 թվականին մաս-մաս, ընդհանուր՝ 23․000 ԱՄՆ դոլար և 300․000 դրամ է տվել Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին:

Ստանալով նշված գումարը՝ Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նշված գործընթացի կազմակերպմանը: Այդ նպատակով Հովիկ Աղազարյանը 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է «Էկո սիթի Ա․Ռ․» ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահ Արամ Մկրտչյանի կողմից իրեն ներկայացված առաջարկը, ինչին ի պատասխան՝ գրությամբ ներկայացվել են դպրոցի շենքի տեխնիկական վիճակի եզրակացության, բազմաբնակարան բնակելի շենքի և նոր դպրոցի կառուցման էսքիզային նախագծի վերաբերյալ գերատեսչության դիտարկումները:

Չնայած խոստմանը՝ Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը, միաժամանակ՝ հրաժարվել է վերադարձնել Արամ Մկրտչյանի կողմից տրված գումարը:

Դրանից հետո, Արամ Մկրտչյանն իր քրոջ ընկերուհու միջոցով ծանոթացել է Հայկ Նազարյանի հետ և նրան խնդրել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովիկ Աղազարյանն իրեն վերադարձնի վերցրած գումարը:

Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը լինելով Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով,

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

14:45 29.03.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և Ռուբիկ Ղուկասյանին փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 7 անշարժ գույք Երևանում […] ...

Ես միշտ ինչ-որ բանի ձգտում եմ․ Մաքգրեգորը՝ օկտագոն վերադառնալու հնարավորության մասին

14:14 29.03.2025

Ես միշտ ինչ-որ բանի ձգտում եմ․ Մաքգրեգորը՝ օկտագոն վերադառնալու հնարավորության մասին

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը խոսել է օկտագոն վերադառնալու հնարավորության մասին: «Ես պայմանագրով դեռ 2 մենամարտ ունեմ: Այժմ բանակցություններ եմ վարում: Նախորդ շաբաթ եղա Սպիտակ տանը, իսկ այժմ սիրտս բաբախում է երկրիս համար: Իռլանդիայում այսօր շատ բան է տեղի ունենում: Գոհ եմ կատարածս աշխատանքից, սակայն էլի ծրագրեր ունեմ: Ես միշտ ինչ-որ […] ...

Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում

14:00 29.03.2025

Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում

Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում: Տարածքի ժայռոտ ու թեք հատվածները ցանցապատվում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ցանցապատ տարածքները ընդլայնվելու են՝ ներառելով շուրջ 1250 քմ տարածք: ...

Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի

13:44 29.03.2025

Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի

Երեկ՝ մարտի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 76 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Խաչիկ Խ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:30 29.03.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

​Մարզերում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևանում մարտի 29-ի […] ...

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Շիրակի մարզերում

13:14 29.03.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Շիրակի մարզերում

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։ Մարտի 30-ին՝ ժամը 08։00-20։00, Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ,  Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։ Մարտի […] ...

BACK_TO_TOP