Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+21.09 oC

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

12:40 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։

Հուշատախտակի բացմամբ ազդարարվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. նախաձեռնությունն իրականցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի քաղաքապետարանի, Լայպցիգի Հայ Մշակութային Միության և Երևանի Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հուշատախտակի բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Լայպցիգի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Իսահակյանի պոեզիայի և արձակի հայ և գերմանացի սիրահարներ։

«Ավետիք Իսահակյանը հայ գրականության ամենավառ դեմքերից է: Նրա ստեղծագործությունները Հայաստանի և հայկականության սահմաններից դուրս են եկել` դառնալով համամարդկային արժեքներ։

Գերմանիան առանձնահատուկ դեր է խաղացել Իսահակյանի կյանքում։ Նա մի քանի տարի ապրել է Գերմանիայում՝ Լայպցիգում, Բեռլինում, որտեղ ուսումնասիրել է եվրոպական գրականությունն ու փիլիսոփայությունը և ակտիվորեն շփվել ժամանակի առաջադեմ գրական ու քաղաքական շրջանակի հետ։

Նրա գործերը լի են մարդկային էության շուրջ մտորումներով, որոնք սերտորեն առնչվում են նաև գերմանական մեծ մտածողների գաղափարներին: Կարելի է ասել, որ գերմանական փիլիսոփայական միտքը մեծապես ազդել է Ավետիք Իսահակյանի աշխարհընկալման վրա։

Մեծարելով Իսահակյանի գրական ժառանգությունը` նաև ընդգծում ենք Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային կապերը։ Նրա խոսքը, նրա պոեզիան հավերժական կամուրջ է անցյալի և ներկայի, Արևելքի և Արևմուտքի միջև»,- իր խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակի ճարտարապետ-դիզայները Հակոբ Իսկուդարյանն է, քանդակագործը՝ Ռուբեն Նալբանդյանը: Հուշատախտակում ներկայացված է տեղեկություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին, ինչը նաև փաստական վկայություն է առ այն, որ Ավետիք Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից: Հուշատախտակին ամրացված է Գյումրիի սև տուֆը, որը շատ էր սիրում Իսահակյանը, և իր երևանյան տունը ևս կառուցված է այդ տուֆից: Հուշատախտակի վրա կա նաև QR կոդ, որի միջոցով այցելուները կարող են դիտել Իսահակյանի և Գերմանիայի առնչությունների մասին գերմաներեն տեսանյութ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացը

14:30 29.03.2025

Ավարտվել է «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացը

Մարտի 24-ից 28-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների 10 խմբի պետերը և օղակի հրամանատարները Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում մասնակցել են «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացին։ Դասընթացի նպատակն է վերապատրաստել մասնագետներին գազածխապաշտպանի գործողությունների աշխատանքների ճիշտ և անվտանգ իրականացման համար հրդեհի ժամանակ: Դասընթացը ներառում էր ոչ միայն […] ...

Ես միշտ ինչ-որ բանի ձգտում եմ․ Մաքգրեգորը՝ օկտագոն վերադառնալու հնարավորության մասին

14:14 29.03.2025

Ես միշտ ինչ-որ բանի ձգտում եմ․ Մաքգրեգորը՝ օկտագոն վերադառնալու հնարավորության մասին

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը խոսել է օկտագոն վերադառնալու հնարավորության մասին: «Ես պայմանագրով դեռ 2 մենամարտ ունեմ: Այժմ բանակցություններ եմ վարում: Նախորդ շաբաթ եղա Սպիտակ տանը, իսկ այժմ սիրտս բաբախում է երկրիս համար: Իռլանդիայում այսօր շատ բան է տեղի ունենում: Գոհ եմ կատարածս աշխատանքից, սակայն էլի ծրագրեր ունեմ: Ես միշտ ինչ-որ […] ...

Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում

14:00 29.03.2025

Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում

Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում: Տարածքի ժայռոտ ու թեք հատվածները ցանցապատվում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ցանցապատ տարածքները ընդլայնվելու են՝ ներառելով շուրջ 1250 քմ տարածք: ...

Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի

13:44 29.03.2025

Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի

Երեկ՝ մարտի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 76 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Խաչիկ Խ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:30 29.03.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

​Մարզերում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևանում մարտի 29-ի […] ...

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Շիրակի մարզերում

13:14 29.03.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Շիրակի մարզերում

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։ Մարտի 30-ին՝ ժամը 08։00-20։00, Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ,  Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։ Մարտի […] ...

BACK_TO_TOP