12:11 26.03.2025
Բրազիլական Correio Braziliense թերթի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարից հետաքրքրվել է հայ-թուրքական հարաբերություններով։
«Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։
Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքն, իրականացվել են ուղիղ չվերթներ, ինչպես նաև վստահության ամրապնդման մի շարք այլ միջոցառումներ։ Մենք համաձայնության ենք եկել, որ առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող հայ և թուրք քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը, սակայն, դեռևս չի իրականացվել։
Թուրք գործընկերներից լսում ենք, որ նրանք զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի լիարժեք բացման հարցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Սակայն մենք հավատում ենք, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։
Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններից կարելի է նշել, որ մենք երկկողմանի հիմունքներով սկսել ենք սահմանի ենթակառուցվածքային աշխատանքներ։ Հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Այս գործընթացներն արդեն ընթացքի մեջ են։
Մենք նաև համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։ Միևնույն ժամանակ, դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը»,-ասել է Միրզոյանը։
14:30 29.03.2025
Ավարտվել է «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացըՄարտի 24-ից 28-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների 10 խմբի պետերը և օղակի հրամանատարները Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում մասնակցել են «Գազածխապաշտպանի աշխատանքների հիմունքները հրդեհի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացին։ Դասընթացի նպատակն է վերապատրաստել մասնագետներին գազածխապաշտպանի գործողությունների աշխատանքների ճիշտ և անվտանգ իրականացման համար հրդեհի ժամանակ: Դասընթացը ներառում էր ոչ միայն […] ...
14:14 29.03.2025
Ես միշտ ինչ-որ բանի ձգտում եմ․ Մաքգրեգորը՝ օկտագոն վերադառնալու հնարավորության մասինUFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը խոսել է օկտագոն վերադառնալու հնարավորության մասին: «Ես պայմանագրով դեռ 2 մենամարտ ունեմ: Այժմ բանակցություններ եմ վարում: Նախորդ շաբաթ եղա Սպիտակ տանը, իսկ այժմ սիրտս բաբախում է երկրիս համար: Իռլանդիայում այսօր շատ բան է տեղի ունենում: Գոհ եմ կատարածս աշխատանքից, սակայն էլի ծրագրեր ունեմ: Ես միշտ ինչ-որ […] ...
14:00 29.03.2025
Մատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափումՄատենադարանի հարակից թեք լանջին տեղի է ունեցել քարաթափում: Տարածքի ժայռոտ ու թեք հատվածները ցանցապատվում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ցանցապատ տարածքները ընդլայնվելու են՝ ներառելով շուրջ 1250 քմ տարածք: ...
13:44 29.03.2025
Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106»-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնիԵրեկ՝ մարտի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 76 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Խաչիկ Խ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...
13:30 29.03.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՄարզերում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևանում մարտի 29-ի […] ...
13:14 29.03.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Շիրակի մարզերումԱրմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։ Մարտի 30-ին՝ ժամը 08։00-20։00, Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։ Մարտի […] ...