Սիյարտոն մեկնում է Մոսկվա՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+20.09 oC

Սիյարտոն մեկնում է Մոսկվա՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը

10:55 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը, Հունգարիայի էներգետիկ մատակարարումների անվտանգությունը և Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդումը։

«Այսօր Մոսկվայում մեր բանակցությունների կիզակետը խաղաղությունն է, էներգետիկ անվտանգությունը և տնտեսական համագործակցության ամրապնդումը»,- գրել է Սիյարտոն Facebook-ում՝ հրապարակելով լուսանկար Բուդապեշտի օդանավակայանից։

Նա նաև նշել է, որ «երեկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունները հասել են նոր հանգրվանի, ուստի աշխարհն ավելի ապահով է դարձել» և հիշեցրել է, որ Հունգարիան երեք տարի կոչ է անում բաց պահել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է կանանց մենախաղի եզրափակչի զույգը․ Մայամիի «Մասթերս»

13:00 29.03.2025

Հայտնի է կանանց մենախաղի եզրափակչի զույգը․ Մայամիի «Մասթերս»

Մայամիի «Մասթերսում» հայտնի է կանանց մենախաղի եզրափակչի զույգը: Երկրորդ կիսաեզրափակչում ամերիկուհի Ջեսիկա Պեգուլան 7-6, 5-7, 6-3 հաշվով հաղթել է ֆիլիպինուհի Ալեքսանդրա Էալային և եզրափակչում կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ: Մայամիի «Մասթերսի» մրցանակային ֆոնդը 9 միլիոն դոլար է: Մրցաշարի նախորդ մրցաշրջանի հաղթողն ամերիկուհի Դանիել Քոլինզն էր, որը եզրափակչում հաղթել էր Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային: ...

ԱՄՆ-ը հարգելու է Գրենլանդիայի անկախությունը․ Վենս

12:40 29.03.2025

ԱՄՆ-ը հարգելու է Գրենլանդիայի անկախությունը․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ Դանիան չի կարողացել անվտանգ պահել Գրենլանդիան, և որ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է կղզին շատ ավելի անվտանգ և տնտեսապես ավելի ուժեղ դարձնելուն, հաղորդում է Axios-ը: «Դանիային ուղղված մեր ուղերձը շատ պարզ է. դուք այնքան էլ լավ աշխատանք չեք կատարել Գրենլանդիայի ժողովրդի հետ: Դուք բավականաչափ ներդրումներ չեք կատարել […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին

12:26 29.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․60 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ: ...

Դանի Ալվեսը արդարացվել է

12:11 29.03.2025

Դանի Ալվեսը արդարացվել է

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, որը դատապարտվել էր չորսուկես տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար, շահել է կատալոնական դատարանի բողոքարկումը։ Այս մասին գրում է Marca-ն։ Կատալոնիայի Գերագույն դատարանի վերաքննիչ պալատը եզրակացրել է, որ աղջկա ցուցմունքը բավարար չէ Ալվեսի մեղքը հաստատելու համար, և տվյալ դեպքում գերակայում է անմեղության կանխավարկածը։ 2024 թվականի փետրվարին 41-ամյա Ալվեսը դատապարտվել […] ...

Սև ծովում հրադադարի համաձայնագիրը գրեթե պատրաստ է․ Վենս

11:53 29.03.2025

Սև ծովում հրադադարի համաձայնագիրը գրեթե պատրաստ է․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պնդում է, որ Սեւ ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են։ «Պայմանավորվածությունները պատրաստ են։ Եվ երբ հասնենք այդ կետին, մենք կաշխատենք հրադադարի հաջորդ փուլի վրա Ուկրաինայում»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարի տեղակալը Գրենլանդիա կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում: Բացի այդ, նա ընդգծել է, որ Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված ընդհանուր ուկրաինական […] ...

«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներից

11:30 29.03.2025

«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներից

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի Վինիսիուս Ժունիորին, եթե բրազիլացին շարունակի ակումբից բարձրացված աշխատավարձով նոր պայմանագիր պահանջել։ FootballTransfers-ը հայտնում է, որ Մադրիդում արդեն հոգնել են 24-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նա շարունակ պնդում է, որ աստղաբաշխական առաջարկ ունի սաուդյան Պրո լիգայից և որպեսզի չհեռանա, պետք է դառնա ակումբի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը: Շշուկներ կան, որ բրազիլացու հետ շփումները դժվարացել […] ...

BACK_TO_TOP