ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել Իրանի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Պակիստանի և Հարավային Աֆրիկայի ընկերությունների նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+20.09 oC

ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել Իրանի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Պակիստանի և Հարավային Աֆրիկայի ընկերությունների նկատմամբ

08:50 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է մտցրել Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Պակիստանից և Հարավային Աֆրիկայից 70 կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը հրապարակված ծանուցման մեջ, որը ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի հավաքածու է Դաշնային ռեգիստրում։

Նշվում է, որ Առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն սահմանափակումներ է մտցնում 70 կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ 42 ընկերության՝ Չինաստանից, 19-ը՝ Պակիստանից, 4-ը՝ ԱՄԷ-ից, 3-ը՝ Հարավային Աֆրիկայից և ևս 2-ը՝ Իրանից։

«Այդ սուբյեկտները ԱՄՆ կառավարության կողմից ճանաչվել են որպես Միացյալ Նահանգների ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքականության շահերին հակասող»,-ասվում է փաստաթղթում։

Ներդրվող սահմանափակումների արդյունքում մատակարարները չեն կարողանա ամերիկյան ապրանքներ ուղարկել ԱՄՆ Առևտրի նախարարության կողմից պատժամիջոցների ենթարկված իրավաբանական անձանց՝ առանց նախապես հատուկ լիցենզիա ստանալու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դանի Ալվեսը արդարացվել է

12:11 29.03.2025

Դանի Ալվեսը արդարացվել է

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, որը դատապարտվել էր չորսուկես տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար, շահել է կատալոնական դատարանի բողոքարկումը։ Այս մասին գրում է Marca-ն։ Կատալոնիայի Գերագույն դատարանի վերաքննիչ պալատը եզրակացրել է, որ աղջկա ցուցմունքը բավարար չէ Ալվեսի մեղքը հաստատելու համար, և տվյալ դեպքում գերակայում է անմեղության կանխավարկածը։ 2024 թվականի փետրվարին 41-ամյա Ալվեսը դատապարտվել […] ...

Սև ծովում հրադադարի համաձայնագիրը գրեթե պատրաստ է․ Վենս

11:53 29.03.2025

Սև ծովում հրադադարի համաձայնագիրը գրեթե պատրաստ է․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պնդում է, որ Սեւ ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են։ «Պայմանավորվածությունները պատրաստ են։ Եվ երբ հասնենք այդ կետին, մենք կաշխատենք հրադադարի հաջորդ փուլի վրա Ուկրաինայում»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարի տեղակալը Գրենլանդիա կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում: Բացի այդ, նա ընդգծել է, որ Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված ընդհանուր ուկրաինական […] ...

«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներից

11:30 29.03.2025

«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներից

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի Վինիսիուս Ժունիորին, եթե բրազիլացին շարունակի ակումբից բարձրացված աշխատավարձով նոր պայմանագիր պահանջել։ FootballTransfers-ը հայտնում է, որ Մադրիդում արդեն հոգնել են 24-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նա շարունակ պնդում է, որ աստղաբաշխական առաջարկ ունի սաուդյան Պրո լիգայից և որպեսզի չհեռանա, պետք է դառնա ակումբի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը: Շշուկներ կան, որ բրազիլացու հետ շփումները դժվարացել […] ...

Նշվել են այն մրգերը, որոնք օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալ

11:12 29.03.2025

Նշվել են այն մրգերը, որոնք օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալ

Սեխը, նարինջը և ջրի բարձր պարունակությամբ այլ մրգեր կարող են օգնել ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ, ասել է սննդաբան Ամիր Խանը: Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Նրա խոսքով՝ ջրազրկումն անմիջապես ազդում է արտաքինի վրա՝ մաշկը չորանում է, իսկ կնճիռներն ավելի նկատելի են դառնում։ Բժիշկը նաև նշել է, որ հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում հոդերի […] ...

Անվանվել է հոգեկան առողջության բարելավման անսովոր միջոց

10:53 29.03.2025

Անվանվել է հոգեկան առողջության բարելավման անսովոր միջոց

Հոգեկան խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է վերահսկել աղիների առողջությունը, ասել է դիետոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Մեգան Ռոսին։ Նա Huffington Post-ին հայտնել է հոգեկան առողջությունը բարելավելու իր անսովոր միջոցը: Ռոսսին նշել է, որ աղեստամոքսային տրակտն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ուղեղի, այլև հոգեկանի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիների քրոնիկ հիվանդությունները […] ...

Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կհեռանա «Ռեալից»

10:23 29.03.2025

Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է AS-ը: 26-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացրել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից հետո: Այդ ժամանակ Լունինը մինչև եզրափակիչ բազմիցս օգնել է թիմին, սակայն որոշիչ խաղում մարզչական շտաբը որոշել է մեկնարկային կազմում տեղը վստահել Տիբո Կուրտուային: Ուկրաինայի հավաքականի դարպասապահն ընդառաջ է գնացել ակումբին […] ...

BACK_TO_TOP