ԱՄՆ փոխնախագահը կայցելի Գրենլանդիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+19.09 oC

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Գրենլանդիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա

09:19 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը այս շաբաթ Գրենլանդիա կատարած այցի ընթացքում կայցելի ամերիկյան Պիտուֆֆիկ ռազմաբազա։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ մարտի 28-ին Վենսը և նրա կինը՝ Ուշան, կայցելեն բազա, որտեղ «ճեպազրույց կունենան Արկտիկայի անվտանգության հարցերի վերաբերյալ»։ Պիտուֆֆիկ բազայի զինվորականները Արկտիկայի գոտում հրթիռային հարձակման նախազգուշացման և վերահսկման խնդիրներ են իրականացնում։

«Միացյալ Նահանգների և Գրենլանդիայի միջև ռազմավարական գործընկերությունը երկար ժամանակ առանցքային է եղել մեր ազգային և տնտեսական անվտանգության համար»,-ընդգծվում է փաստաթղթում։ Ինչպես նշվում է, «սառը պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները լրացուցիչ ռեսուրսներ հատկացրեց Գրենլանդիային՝ խորհրդային հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար»։

«Հաջորդող տասնամյակների ընթացքում Դանիայի ղեկավարության և ԱՄՆ նախկին վարչակազմերի անտեսումը մեր հակառակորդներին հնարավորություն է տվել առաջ տանել իրենց առաջնահերթությունները Գրենլանդիայում և Արկտիկայում: Նախագահ Թրամփը համապատասխանաբար փոխում է ուղղությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներից

11:30 29.03.2025

«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներից

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի Վինիսիուս Ժունիորին, եթե բրազիլացին շարունակի ակումբից բարձրացված աշխատավարձով նոր պայմանագիր պահանջել։ FootballTransfers-ը հայտնում է, որ Մադրիդում արդեն հոգնել են 24-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նա շարունակ պնդում է, որ աստղաբաշխական առաջարկ ունի սաուդյան Պրո լիգայից և որպեսզի չհեռանա, պետք է դառնա ակումբի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը: Շշուկներ կան, որ բրազիլացու հետ շփումները դժվարացել […] ...

Նշվել են այն մրգերը, որոնք օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալ

11:12 29.03.2025

Նշվել են այն մրգերը, որոնք օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալ

Սեխը, նարինջը և ջրի բարձր պարունակությամբ այլ մրգեր կարող են օգնել ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ, ասել է սննդաբան Ամիր Խանը: Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Նրա խոսքով՝ ջրազրկումն անմիջապես ազդում է արտաքինի վրա՝ մաշկը չորանում է, իսկ կնճիռներն ավելի նկատելի են դառնում։ Բժիշկը նաև նշել է, որ հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում հոդերի […] ...

Անվանվել է հոգեկան առողջության բարելավման անսովոր միջոց

10:53 29.03.2025

Անվանվել է հոգեկան առողջության բարելավման անսովոր միջոց

Հոգեկան խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է վերահսկել աղիների առողջությունը, ասել է դիետոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Մեգան Ռոսին։ Նա Huffington Post-ին հայտնել է հոգեկան առողջությունը բարելավելու իր անսովոր միջոցը: Ռոսսին նշել է, որ աղեստամոքսային տրակտն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ուղեղի, այլև հոգեկանի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիների քրոնիկ հիվանդությունները […] ...

Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կհեռանա «Ռեալից»

10:23 29.03.2025

Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է AS-ը: 26-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացրել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից հետո: Այդ ժամանակ Լունինը մինչև եզրափակիչ բազմիցս օգնել է թիմին, սակայն որոշիչ խաղում մարզչական շտաբը որոշել է մեկնարկային կազմում տեղը վստահել Տիբո Կուրտուային: Ուկրաինայի հավաքականի դարպասապահն ընդառաջ է գնացել ակումբին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:00 29.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։   ...

AFP. Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի

09:26 29.03.2025

AFP. Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի

Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի, ևս 2376 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Բացի այդ, 68 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հաղորդում է MRTV պետական ​​հեռուստաալիքը: Իշխանությունները շարունակում են ցուցակներ կազմել։ Մարտի 28-ին գրանցված ուժգին ցնցումները ավերածություններ են առաջացրել երկրի գրեթե ողջ […] ...

BACK_TO_TOP