08:40 26.03.2025
Եմենի հութիները՝ ապստամբ «Անսար Ալլահ» շարժումից, հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան ռազմանավերի վրա, այդ թվում՝ «Հարի Թրումեն» ավիակրի վրա։ Այս մասին հայտնել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան իր Telegram ալիքում։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռային ուժերը, անօդաչու թռչող սարքերը և ռազմածովային ուժերը համատեղ գործողություն են իրականացրել՝ ուղղված Կարմիր ծովում թշնամու ռազմանավերին՝ ամերիկյան USS Harry Truman ավիակիրի գլխավորությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Սարիան նաև հայտնել է, որ հութիները անօդաչու սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելի ռազմական օբյեկտների վրա։
11:30 29.03.2025
«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներիցՄադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի Վինիսիուս Ժունիորին, եթե բրազիլացին շարունակի ակումբից բարձրացված աշխատավարձով նոր պայմանագիր պահանջել։ FootballTransfers-ը հայտնում է, որ Մադրիդում արդեն հոգնել են 24-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նա շարունակ պնդում է, որ աստղաբաշխական առաջարկ ունի սաուդյան Պրո լիգայից և որպեսզի չհեռանա, պետք է դառնա ակումբի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը: Շշուկներ կան, որ բրազիլացու հետ շփումները դժվարացել […] ...
11:12 29.03.2025
Նշվել են այն մրգերը, որոնք օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալՍեխը, նարինջը և ջրի բարձր պարունակությամբ այլ մրգեր կարող են օգնել ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ, ասել է սննդաբան Ամիր Խանը: Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Նրա խոսքով՝ ջրազրկումն անմիջապես ազդում է արտաքինի վրա՝ մաշկը չորանում է, իսկ կնճիռներն ավելի նկատելի են դառնում։ Բժիշկը նաև նշել է, որ հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում հոդերի […] ...
10:53 29.03.2025
Անվանվել է հոգեկան առողջության բարելավման անսովոր միջոցՀոգեկան խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է վերահսկել աղիների առողջությունը, ասել է դիետոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Մեգան Ռոսին։ Նա Huffington Post-ին հայտնել է հոգեկան առողջությունը բարելավելու իր անսովոր միջոցը: Ռոսսին նշել է, որ աղեստամոքսային տրակտն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ուղեղի, այլև հոգեկանի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիների քրոնիկ հիվանդությունները […] ...
10:23 29.03.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կհեռանա «Ռեալից»Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է AS-ը: 26-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացրել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից հետո: Այդ ժամանակ Լունինը մինչև եզրափակիչ բազմիցս օգնել է թիմին, սակայն որոշիչ խաղում մարզչական շտաբը որոշել է մեկնարկային կազմում տեղը վստահել Տիբո Կուրտուային: Ուկրաինայի հավաքականի դարպասապահն ընդառաջ է գնացել ակումբին […] ...
10:00 29.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
09:26 29.03.2025
AFP. Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-իՄյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի, ևս 2376 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Բացի այդ, 68 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հաղորդում է MRTV պետական հեռուստաալիքը: Իշխանությունները շարունակում են ցուցակներ կազմել։ Մարտի 28-ին գրանցված ուժգին ցնցումները ավերածություններ են առաջացրել երկրի գրեթե ողջ […] ...