09:09 26.03.2025
Կոլումբիայի զինված ուժերը ավիահարված են հասցրել Gulf Clan նարկոկարտելի թիրախներին, ինչի արդյունքում վերացվել է երկրի խոշորագույն հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։
«Ես հրամայել եմ օդային հարված հասցնել «Ծոցի կլանի» զինված խմբավորմանը Սեգովիայում: Արդյունքն այն է, որ նարկոկարտելի ինը անդամներ զոհվել են, մեկը կալանավորվել է, 13 հրացան է առգրավվել: Մահացածների թվում են առաջնորդ Մանուել Ալեքսանդր Արիզա Ռոսարիոն՝ Հիտլեր դե Ջուլին մականունով, նրա տեղակալը՝ Հիտլեր դե Ջուլին»,-այս մասին պետության ղեկավարը գրել է X-ի իր էջում։
Նրա խոսքով՝ նարկոկարտելի այս ստորաբաժանումը պատասխանատու է նաև Human Colombia կուսակցության տեղական շտաբի ղեկավար Խայմե Գալեգոյի սպանության համար։
11:53 29.03.2025
Սև ծովում հրադադարի համաձայնագիրը գրեթե պատրաստ է․ ՎենսԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պնդում է, որ Սեւ ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են։ «Պայմանավորվածությունները պատրաստ են։ Եվ երբ հասնենք այդ կետին, մենք կաշխատենք հրադադարի հաջորդ փուլի վրա Ուկրաինայում»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարի տեղակալը Գրենլանդիա կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում: Բացի այդ, նա ընդգծել է, որ Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված ընդհանուր ուկրաինական […] ...
11:30 29.03.2025
«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներիցՄադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի Վինիսիուս Ժունիորին, եթե բրազիլացին շարունակի ակումբից բարձրացված աշխատավարձով նոր պայմանագիր պահանջել։ FootballTransfers-ը հայտնում է, որ Մադրիդում արդեն հոգնել են 24-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նա շարունակ պնդում է, որ աստղաբաշխական առաջարկ ունի սաուդյան Պրո լիգայից և որպեսզի չհեռանա, պետք է դառնա ակումբի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը: Շշուկներ կան, որ բրազիլացու հետ շփումները դժվարացել […] ...
11:12 29.03.2025
Նշվել են այն մրգերը, որոնք օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալՍեխը, նարինջը և ջրի բարձր պարունակությամբ այլ մրգեր կարող են օգնել ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ, ասել է սննդաբան Ամիր Խանը: Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Նրա խոսքով՝ ջրազրկումն անմիջապես ազդում է արտաքինի վրա՝ մաշկը չորանում է, իսկ կնճիռներն ավելի նկատելի են դառնում։ Բժիշկը նաև նշել է, որ հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում հոդերի […] ...
10:53 29.03.2025
Անվանվել է հոգեկան առողջության բարելավման անսովոր միջոցՀոգեկան խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է վերահսկել աղիների առողջությունը, ասել է դիետոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Մեգան Ռոսին։ Նա Huffington Post-ին հայտնել է հոգեկան առողջությունը բարելավելու իր անսովոր միջոցը: Ռոսսին նշել է, որ աղեստամոքսային տրակտն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ուղեղի, այլև հոգեկանի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիների քրոնիկ հիվանդությունները […] ...
10:23 29.03.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կհեռանա «Ռեալից»Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է AS-ը: 26-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացրել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից հետո: Այդ ժամանակ Լունինը մինչև եզրափակիչ բազմիցս օգնել է թիմին, սակայն որոշիչ խաղում մարզչական շտաբը որոշել է մեկնարկային կազմում տեղը վստահել Տիբո Կուրտուային: Ուկրաինայի հավաքականի դարպասապահն ընդառաջ է գնացել ակումբին […] ...
10:00 29.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...