ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+11.09 oC

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր

21:49 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մարտի 26-ին

10:25 26.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․73 դրամ: ...

Մեկ օրում գրանցվել է 22 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:11 26.03.2025

Մեկ օրում գրանցվել է 22 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31, թմրանյութի հայտնաբերման՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու` 11, անձնական ունեցվածքի գողության` 9, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության ու […] ...

Վաշինգտոնն Անկարային խնդրում է նպաստել Ուկրաինայում և Կովկասում խաղաղությանը

10:00 26.03.2025

Վաշինգտոնն Անկարային խնդրում է նպաստել Ուկրաինայում և Կովկասում խաղաղությանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնը Անկարային խնդրում է նպաստել Ուկրաինայում և Կովկասում խաղաղությանը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ Նա ասել է, որ Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են «անվտանգության և առևտրի հիմնական հարցերի շուրջ համագործակցությունը»: «Պետքարտուղարը […] ...

Թալին համայնքի Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է․ Փաշինյան

09:53 26.03.2025

Թալին համայնքի Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Թալին համայնքի Թաթուլ-Կանչ-Հակո 12կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգված է»։   ...

UNRWA-ն խոստովանել է, որ Գազայի 1 միլիոնից ավելի բնակիչներ կմնան առանց սննդի

09:50 26.03.2025

UNRWA-ն խոստովանել է, որ Գազայի 1 միլիոնից ավելի բնակիչներ կմնան առանց սննդի

Գազայի հատվածի առնվազն մեկ միլիոն բնակիչ ենթարկվում է առանց սննդի մնալու վտանգի, եթե Իսրայելը թույլ չտա հումանիտար պարագաներ մատակարարել անկլավին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA): «Գազայում ավելի քան մեկ միլիոն մարդ վտանգի է ենթարկվում մնալ առանց պարենային փաթեթների, եթե հումանիտար օգնության և սննդի մատակարարումները չշարունակվեն: Շարունակվող […] ...

Գազայի հատվածում երեք մարդ է զոհվել Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով․ Al Jazeera

09:45 26.03.2025

Գազայի հատվածում երեք մարդ է զոհվել Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով․ Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել Խան Յունիս քաղաքին եւ Էլ-Բուրեյջ փախստականների ճամբարին։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա և դրանով իսկ […] ...

BACK_TO_TOP