Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+5.09 oC

Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

21:01 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր:
Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և սերժանտների հարազատները՝ այդպիսով ընդգծելով բանակի ղեկավարության ու ընտանիքի աջակցության կարևորությունը զինվորական ծառայության մեջ։

Արհեստավարժ սերժանտներին շնորհավորական խոսք է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Սերժանտական նորաստեղծ համակարգի սերժանտների առաջին խումբն այսօր ստանձնում է իր առաքելությունը։

Նրանք երկարատև պատրաստություն են անցել և պատրաստ են շարունակել ծառայությունն արդեն նոր կարգավիճակում՝ նպաստելով ՀՀ բանակի պաշտպանունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը: Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է զինված ուժերի արդիականացման և բարեփոխման գործընթացում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում ամերիկյան ռազմանավերի վրա հարձակման մասին

08:40 26.03.2025

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում ամերիկյան ռազմանավերի վրա հարձակման մասին

Եմենի հութիները՝ ապստամբ «Անսար Ալլահ» շարժումից, հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան ռազմանավերի վրա, այդ թվում՝ «Հարի Թրումեն» ավիակրի վրա։ Այս մասին հայտնել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան իր Telegram ալիքում։ «Վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռային ուժերը, անօդաչու թռչող սարքերը և ռազմածովային ուժերը համատեղ գործողություն են իրականացրել՝ ուղղված Կարմիր ծովում թշնամու […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 26.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է հիվանդանոցներում արյան անբավարարության մասին

08:25 26.03.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է հիվանդանոցներում արյան անբավարարության մասին

Գազայի հատվածի հիվանդանոցներում իսրայելական բանակի հարձակումների հետևանքով վիրավորների թվի կտրուկ աճի պատճառով փոխներարկման համար արյան պաշարներ են պակասում։ Այս մասին հայտնում է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Վիրավորների թվի կտրուկ աճի պատճառով անկլավի հիվանդանոցները բախվել են արյան և դրա բաղադրիչների պակասի հետ։ «Բժշկական հաստատությունների և լաբորատորիաների պաշարները սպառվել են, և մեր ունեցածը բավարար չէ վիրավորների […] ...

Թրամփը հայտարարել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի հնարավորություններից

08:16 26.03.2025

Թրամփը հայտարարել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի հնարավորություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ արհեստական ​​ինտելեկտի (AI) հնարավորությունները իրեն մի փոքր վախեցնում են։ «Արհեստական ​​ինտելեկտը մի փոքր սարսափելի է: Դա հեղափոխություն է, և բոլոր նրանք, ովքեր փող ունեն, զբաղվում են արհեստական ​​ինտելեկտով»,- ասել է նա երեքշաբթի Newsmax-ին տված հարցազրույցում: Նա նաեւ ասել է, որ Մասկին համարում է հայրենասեր, ով աշխատում է ԱՄՆ-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 26.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Հրդեհ Սուրենավան գյուղում

08:00 26.03.2025

Հրդեհ Սուրենավան գյուղում

Մարտի 26-ին, ժամը 00:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող տներից մեկի (մոտ 150 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

BACK_TO_TOP