20:25 25.03.2025
ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում է, որ Ռուսաստանը մշակում է հակաարբանյակային զենք և այլ զինատեսակներ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մերձերկրային տիեզերական ենթակառուցվածքը թուլացնելու համար։ Այս մասին ասվում է երկրի առջեւ ծառացած սպառնալիքների վերաբերյալ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հրապարակված զեկույցում։
«Ռուսաստանը նաև զարգացնում է նոր հնարավորություններ և հակաարբանյակային զենքեր՝ ուղղված Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների տիեզերական ենթակառուցվածքի թուլացմանը»,-ասվում է փաստաթղթում։
07:18 27.03.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելքՄարտի 26-ին` տեղական ժամանակով ժամը 23:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։43-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43․87⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը […] ...
23:59 26.03.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...
23:55 26.03.2025
Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան չորրորդ միջազգային հուշամրցաշարի հաղթողներըԵրևանի քաղաքապետարանի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացավ ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի «Միկա» մարզադահլիճում մրցաշարին մասնակցեցին Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կաբո Վերդեից և Հայաստանից շուրջ 200 ըմբիշ։ […] ...
23:33 26.03.2025
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարարն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ընդունել է մի խումբ ծնողներիԱռաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ ընդունել է մի խումբ ծնողների: Հանդիպմանը ներկա է եղել նաև առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Ելենա Աղաջանովան: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքները: Նախարարը նշել է, […] ...
23:21 26.03.2025
Շղթայական ավտովթար՝ Սարդարապատում․ տnւժածներ չկանՄարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սարդարապատում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Խաչիկ Հ․-ի վարած «Mercedes» և Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայրապետ Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Խաչիկ Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 65-ամյա Գագիկ Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա […] ...
23:11 26.03.2025
ՊՍԺ-ի երկրպագուները չեն կարող ներկա լինել «Սենտ-Էթյենի» դեմ խաղինՀասարակական կարգի խախտման վտանգի պատճառով ՊՍԺ-ի երկրպագուները չեն կարող ներկա լինել Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի «Սենտ-Էթյեն» – ՊՍԺ հանդիպմանը: Խաղը կայանալու է մարտի 27-ին։ Այս մասին հայտնում է GetFootball-ը: Լուարի դեպարտամենտը որոշումը կայացրել է հաշվի առնելով 2 թիմերի երկրպագուների թշնամական վերաբերմունքը: Փարիզյան թիմը «Սենտ-Էթյենի» դեմ խաղում կարող է 13-րդ անգամ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն: Դրա […] ...