ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական հետախուզության աշխատակիցների դեմ՝ Լևինսոնի առևանգման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
4:14:18
Ամսաթիվ
27 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    391.80
  • RUBLE
    4.65
  • 422.79
WEATHER
+9.09 oC

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական հետախուզության աշխատակիցների դեմ՝ Լևինսոնի առևանգման համար

20:16 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել իրանական հետախուզության երեք ենթադրյալ աշխատակիցների նկատմամբ՝ մի քանի տարի առաջ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Լևինսոնի առևանգմանը նրանց մասնակցության պատրվակով։ Այս մասին գրավոր հայտարարությամբ հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։

«Այսօր Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետախուզության նախարարության երեք պաշտոնյաների դեմ, որոնք առևանգել են, կալանավորել և կապ ունեն ՀԴԲ նախկին հատուկ գործակալ Ռոբերտ Լևինսոնի հնարավոր մահվան հետ: Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել այս գործում ներգրավված անձանց հայտնաբերելու ուղղությամբ», – ասել է նա:

Լևինսոնն անհետացել է 2007 թվականի մարտին Իրան կատարած ուղևորության ժամանակ և վերջին անգամ նրան տեսել են Քիշ կղզում: Վաշինգտոնը սկզբում պնդում էր, որ տղամարդը Իրան է ժամանել մասնավոր գործուղման նպատակով։

Սակայն Associated Press լրատվական գործակալությունը 2013 թվականին լրագրողական հետաքննության ժամանակ պարզել է, որ Լևինսոնը Իրանում է գտնվում ԿՀՎ-ի հրահանգով։ Նախկինում նա աշխատել է ՀԴԲ-ում և զբաղվել քրեական գործերով, այդ թվում՝ ԱՄՆ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 27.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Արամ Վարդանյանը` Ասիայի չեմպիոն

08:00 27.03.2025

Արամ Վարդանյանը` Ասիայի չեմպիոն

Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը (77 կգ) Հորդանանի մայրաքաղաք Ամմանում դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ասիայի չեմպիոն։ 29-ամյա ըմբիշը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Իբրագիմ Մագոմեդովին (Ղազախստան)։ Կիսաեզրափակչում նա նույն հաշվով առավելության է հասել հորդանանցի Ամրո Աբեդ Սադեհի դեմ գոտեմարտում։ Եզրափակչում էլ Վարդանյանը 4-2 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիին […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:59 26.03.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...

Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան չորրորդ միջազգային հուշամրցաշարի հաղթողները

23:55 26.03.2025

Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան չորրորդ միջազգային հուշամրցաշարի հաղթողները

Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացավ ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի «Միկա» մարզադահլիճում մրցաշարին մասնակցեցին Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից, Բելառուսից, Մոլդովայից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Վրաստանից, Կաբո Վերդեից և Հայաստանից շուրջ 200 ըմբիշ։ […] ...

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարարն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ընդունել է մի խումբ ծնողների

23:33 26.03.2025

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարարն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ընդունել է մի խումբ ծնողների

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ ընդունել է մի խումբ ծնողների: Հանդիպմանը ներկա է եղել նաև առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Ելենա Աղաջանովան: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքները: Նախարարը նշել է, […] ...

Շղթայական ավտովթար՝ Սարդարապատում․ տnւժածներ չկան

23:21 26.03.2025

Շղթայական ավտովթար՝ Սարդարապատում․ տnւժածներ չկան

Մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սարդարապատում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Խաչիկ Հ․-ի վարած «Mercedes» և Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայրապետ Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Խաչիկ Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 65-ամյա Գագիկ Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա […] ...

BACK_TO_TOP