19:18 25.03.2025
ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից՝ Թվային կառավարման օրակարգի շրջանակում պետական կառույցների ջանքերի համախմբման նպատակով համատեղ կազմակերպված «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
«Գևորգ Մանթաշյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կարևորելել է թվայնացման դերը մեր երկրում: Նախարարի տեղակալը խոսել է ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ նշելով, որ թվայնացումը ինքնանպատակ գործընթաց չէ, այն ուղղված է մեր հանրային ծառայությունների և մի շարք այլ ոլորտների լավացմանը, պետության առաջընթացին ու զարգացմանը:
Ողջույնի խոսքով է հանդես եկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ նախագահը կարևորելով նման հանդիպում-քննարկումները՝ շնորհակալություն է հայտնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, Տեղեկատվական համակարգերի գործակալությանը և նշել, որ Հայաստանի առաջխաղացման համար թվայնացումն այլընտրանք չունի: Մարտին Գալստյանը նաև ներկայացրել է թվայնացման ոլորտում Էստոնիայի ունեցած հաջողված փորձը:
Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը կարևոր է համարել ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և նշել, որ թվային հասարակությունը պետք է ունենա ճարտարապետություն և այդ ճարտարապետության վերաբերյալ ընդհանուր ընկալումներ:
Աշխատաժողովը, որը վարել է Էստոնիայի թվային վերափոխումը իրականություն դարձրած թիմի առաջնորդներից Անդրես Կուտտն, ընդգրկել է Էստոնիայի թվայնացման պատմություն, Ժամանակակից քաղաքականությունների մարտահրավերներ, Թվային կառավարման ճարտարապետություն, Էլեկտրոնային ինքնություն և նույնականացում, Փոխգործելիություն և տվյալների կառավարում թեմաները:
Աշխատաժողովին ներկա են գտնվել հանրային իշխանության մարմինների մի շարք բարձրաստիճան հյուրեր և ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի աշխատանքները՝ «Կյանքի 12 իրադարձություն» թվայնացման նախագծում ներգրավված հանրային ծառայողների և այլ անձանց մասնակցությամբ շարունակվելու են նաև մարտի 26-ին՝ Կիբեռանվտանգություն, Թվային վերափոխմամբ պայմանավորված աշխատանքային մշակույթի փոփոխություններ, Կառույցների և դրանց տեղեկատվական համակարգերի փոխհարաբերություններ, Թվային ծառայությունների կառավարում, Նորարարության տարածում և գնումների ռազմավարություն, Գաղտնիություն, վստահություն և կրիպտոգրաֆիա թեմատիկաների շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
23:59 25.03.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Quantori ընկերություն. ընդգծվել է պետություն-մասնավոր գործընկերության կարևորությունըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 24-ին այցելել է Quantori ընկերություն, որը մասնագիտացած է կենսագիտության և առողջապահության ոլորտներում ծրագրային ապահովման, ալգորիթմների և տվյալների մշակման գործում։ Այցի շրջանակում նախարարը, ընկերության փոխնախագահ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արտյոմ Խոզյաինովի ուղեկցությամբ, շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, աշխատանքային պայմաններին։ Արտյոմ […] ...
23:51 25.03.2025
Քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցերՄարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵ ու ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր (այն հունիսին կանցկացվի […] ...
23:44 25.03.2025
Հայաստան-Իրան. երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների համատեքստըՀարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարը: Ընդհանրապես որոնք են Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
23:41 25.03.2025
Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Zafira»-ն․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով […] ...
23:35 25.03.2025
Հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ը: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։ ...
23:18 25.03.2025
Ինչպե՞ս ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում. Առողջապահության նախարարության անդրադարձըՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես պետք է ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում: Մանրամասները՝ տեսանյութում: ...