Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքները զեկուցվել են Մոսկվային և Վաշինգտոնին․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+9.09 oC

Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքները զեկուցվել են Մոսկվային և Վաշինգտոնին․ Պեսկով

14:27 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվան և Վաշինգտոնը տեղեկություն են ստացել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին, որոնք այժմ վերլուծության են ենթարկվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուս-ամերիկյան երկարատև բանակցությունների արդյունքները հաղորդվել են մայրաքաղաքներին, այժմ դրանք վերլուծության փուլում են»,- ասել է Պեսկովը։

Մարտի 24-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Դրանք տեւել են ավելի քան 12 ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էին Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։

Ամերիկյան պատվիրակության կազմում էին Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Էնդրյու Փիկը, Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց

23:01 25.03.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […] ...

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի՝ «Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակը

22:43 25.03.2025

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի՝ «Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակը

Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է […] ...

Էրդողանին հրաժարականի պահանջ է ներկայացվել

22:32 25.03.2025

Էրդողանին հրաժարականի պահանջ է ներկայացվել

Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը: Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […] ...

Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր

22:13 25.03.2025

Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր

Մարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է […] ...

SHANTNEWS

22:00 25.03.2025

SHANTNEWS

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր

21:49 25.03.2025

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի […] ...

BACK_TO_TOP