13:38 25.03.2025
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես՝ բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, աղետներին դիմակայունության մշակույթի ձեւավորման, ենթակառուցվածքների ու տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաեւ հետեւանքների վերականգնման գործընթացի զարգացման ուղղություններով: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկա կառավարման համակարգին եւ միջազգային պահանջներին:
Այս մասին փաստել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փաստաթուղթը մշակվել է միջազգային փորձի տեւական ուսումնասիրման արդյունքում, հաշվի են առնվել նաեւ Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսին տեղի ունեցած աղետալի դեպքերը:
Փոխնախարարի գնահատմամբ նոր կարգավորումներով կապահովի կայուն ինստիտուցիոնալ ձեւավորում: Չափորոշիչների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները եւ յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները՝ ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային, տեղային, օբյեկտային մակարդակներ: Կընդլայնվի թվային գործիքակազմը: Գործընթացների կառավարումը դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում գործելու պլանները դարձնել թվային եւ արագ հասանելի, իսկ լիազոր մարմնին ընձեռել միասնական էլեկտրոնային համակարգ վարելու հնարավորություն:
Նախատեսվում է նաեւ արտակարգ իրավիճակի հետեւանքով կյանքի (մահվան), ինչպես նաեւ անձի գույքին եւ առողջությանը պատճառված վնասներից պարտադիր ապահովագրություն:
Կընդլայնվեն ոլորտի հասկացությունները: Կերաշխավորվի աղետի ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պատշաճ պահպանումը՝ դրանք խախտելու համար սահմանելով համապատասխան պատասխանատվություն:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ դրական եզրակացություն է տվել: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:
23:01 25.03.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […] ...
22:43 25.03.2025
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի՝ «Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակըԳերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է […] ...
22:32 25.03.2025
Էրդողանին հրաժարականի պահանջ է ներկայացվելԹուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը: Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […] ...
22:13 25.03.2025
Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվորՄարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է […] ...
21:49 25.03.2025
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի […] ...