Ալեն Սիմոնյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանին լրագրողի հանդեպ պահվածքի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
7:12:59
Ամսաթիվ
26 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+12.09 oC

Ալեն Սիմոնյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանին լրագրողի հանդեպ պահվածքի համար

12:59 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։

«Շատ վատ եմ վերաբերվում։ Ես այդ միջադեպին ծանոթանալուց անմիջապես հետո զանգահարել եմ Անդրանիկ Քոչարյանին։ Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ խնդրել և համարում եմ, որ դրանով ավելի եմ ուժեղացել։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որը ներողություն է խնդրում, էլ ավելի է ուժեղանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Ալեն Սիմոնյանը։

Մարտի 20-ին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ, տեսնելով, որ լրագրողների խմբին է միանում Tribune.am-ի լրագրող  Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ նա այլ տեղ կանգնի և չխանգարի իրեն, հակառակ դեպքում սպառնացել՝ դադարեցնել ճեպազրույցը։ Լրագրողի վրդովմունքին ու պարզաբանում ստանալու փորձին ի պատասխան՝ պատգամավորը խորհուրդ էր տվել նրան «մաքրել շրթունքները»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը

11:08 26.03.2025

ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը

Ազգային Ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Մարտի 24-ին հայտնել էինք, որ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է Կառավարության առաջարկը եւ  վերաշարադրել նախաձեռնությունը․ «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, […] ...

Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ճանապարհին

11:03 26.03.2025

Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ճանապարհին

Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու: ...

Սիյարտոն մեկնում է Մոսկվա՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը

10:55 26.03.2025

Սիյարտոն մեկնում է Մոսկվա՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը, Հունգարիայի էներգետիկ մատակարարումների անվտանգությունը և Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդումը։ «Այսօր Մոսկվայում մեր բանակցությունների կիզակետը խաղաղությունն է, էներգետիկ անվտանգությունը և տնտեսական համագործակցության ամրապնդումը»,- գրել է Սիյարտոն Facebook-ում՝ հրապարակելով լուսանկար Բուդապեշտի օդանավակայանից։ Նա նաև նշել է, որ «երեկ Ռուսաստանի […] ...

Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է․ ԱՄՆ պետքարտուղարություն

10:43 26.03.2025

Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետդեպարտամենտը մանրամասներ է հայտնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից։ «Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու առումով։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է»,- նշված […] ...

Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ

10:35 26.03.2025

Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 26-ին

10:25 26.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․73 դրամ: ...

BACK_TO_TOP