11:56 25.03.2025
Դատախազության՝ պետական և համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում, 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, դատական ակտերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել ընդհանուր 10 միավոր գույքերի նկատմամբ, որոնց արժեքների, ինչպես նաև Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցված դրամական միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 516 միլիոն 153 հազար դրամ:
Այսպես.
Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Մերձավան բնակավայրի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ ընդհանուր 16 միլիոն 347 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 63.2 քմ մակերեսով տնտեսական շինության, 70.2 քմ մակերեսով ծածկի ու շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.3027 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
Մերձավան բնակավայրում գտնվող՝ 3 միլիոն դրամ շուկայական արժեքով 0.35 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով, 37 միլիոն 554 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7000 քմ (0.7 հա) ընդհանուր մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ 4 հողամասերի նկատմամբ:
Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Օրգով համայնքի «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության, 31 միլիոն 680 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվինէ փոխանցվել շուրջ 80 միլիոն դրամ:
Միաժամանակ, Դատախազության կողմից ներկայացված մի շարք հայցեր բավարարվել են դատարանների կողմից, որոնց՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին կվերադարձվեն հետևյալ գույքերը.
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում հօգուտ Հայաստանի Հանրապետության համապարտությամբ կբռնագանձվի 299 միլիոն 342 հազար դրամ և 330 միլիոն 267 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:
2. Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի վարչական սահմանին հարող տարածքում գտնվող՝ 9 միլիոն 388 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5 հա մակերեսով հողամասը: Վճռի դեմ երրորդ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 2024 թվականի օգոստոսի 30-ի վճիռը թողնվել է անփոփոխ:
Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Եղեգնաձոր համայնքին են կվերադարձվեն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող 2 հողամասերը, որոնցից մեկը՝ 10.000 քմ մակերեսով (1 հա), իսկ մյուսը՝ 5.000 քմ մակերեսով (0.5 հա):
Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Ջերմուկ համայնքին կվերադարձվեն Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող 2 հողամասերը, որոնցից մեկը՝ 13.930 քմ մակերեսով (1.3930 հա) և 226 միլիոն 37 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, իսկ մյուսը՝ 2.661 քմ մակերեսով (0.2661 հա) և 45 միլիոն 207 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին կվերադարձվեն 2 հողամասեր՝ յուրաքանչյուրը 800 քմ մակերեսով (0.08 հա) և շուրջ 1 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 254 միլիոն 244 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 6640 քմ մակերեսով հողամասը:
Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 271 միլիոն 475 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 7090 քմ մակերեսով հողամասը:
Միաժամանակ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջով:
Հիշեցնենք, որ թիվ ՀԿԴ/0248/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2025 թվականի ապրիլի 8-ին:
23:01 25.03.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […] ...
22:43 25.03.2025
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի՝ «Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակըԳերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է […] ...
22:32 25.03.2025
Էրդողանին հրաժարականի պահանջ է ներկայացվելԹուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը: Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […] ...
22:13 25.03.2025
Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվորՄարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է […] ...
21:49 25.03.2025
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի […] ...