23:16 24.03.2025
ՀՌՀ գործընկերները տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության(մարտի 15-ից 20-ը) սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԸՀ-ից։
Վերջիններս չունենալով օրենսդրական որևէ պարտավորություն (բացառությամբ հանրային հեռարձակողի), հանրային լայն իրազեկվածությունն ապահովելու համար պարբերաբար հեռարձակում են նաև ԿԸՀ պատրաստած սոցիալական հոլովակները:
23:51 25.03.2025
Քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցերՄարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵ ու ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր (այն հունիսին կանցկացվի […] ...
23:44 25.03.2025
Հայաստան-Իրան. երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների համատեքստըՀարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարը: Ընդհանրապես որոնք են Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
23:41 25.03.2025
Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Zafira»-ն․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով […] ...
23:35 25.03.2025
Հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ը: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։ ...
23:18 25.03.2025
Ինչպե՞ս ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում. Առողջապահության նախարարության անդրադարձըՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես պետք է ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:01 25.03.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […] ...