20:40 24.03.2025
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում դեղերի պետական գրանցման գործընթացի, առկա խնդիրների ու լուծմանն ուղղված մեխանիզմների վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը կարեւորել է նմանատիպ քննարկումները ոլորտի խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց կարգավորման համար անհրաժեշտ գործիքակազմեր առաջարկելու տեսանկյունից:
Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը ոլորտային երկու խնդրի է անդրադարձել՝ ՀՀ-ում դեղորայքի հասանելիությանը եւ դեղերի որակի ու անվտանգության ստուգման գործընթացին:
Ներկայացնելով մի շարք վիճակագրական տվյալներ ու հետազոտություններ՝ Արթուր Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում դեղերի օրինական հասանելիության հարցը չլուծելու դեպքում շարունակվելու է մաքսանենգ եւ չգրանցված ճանապարհով դեղերի շրջանառությունը:
Զեկուցողը խոսել է նաեւ օրենսդրական դաշտի կարգավորումների մասին: Նրա կարծիքով անհրաժեշտ է ուսումնասիրել ԵԱՏՄ միասնական գրանցամատյանի ցանկը, եւ քանի որ այդ դեղերը գրանցվում են նույն նորմատիվային կարգով, ինչպես ՀՀ-ում, պետք է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում ճանաչել նաեւ այն դեղերը, որոնք անհրաժեշտ են ՀՀ բնակչությանը: Արթուր Խաչատրյանի գնահատմամբ ՀՀ-ում դեղերի որակի լաբորատոր փորձաքննությունը պետք է դարձնել պարտադիր՝ հաշվի առնելով նախկին իրավական փորձը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավաստիացրել է՝ դեղորայքային շուկայի եւ դեղորայքային անվտանգության հետ կապված խնդիրներն իրենց ուշադրության կենտրոնում են:
Նախարարը մանրամասնել է դեղերի գրանցման ընթացակարգերը, նշել, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, կաշկանդված է համապատասխան օրենսդրությամբ եւ պարտավոր է հետեւել ԵԱՏՄ կարգավորումներին: Ոլորտային պատասխանատու նախարարի խոսքով մեր երկիրը չի կարող ԵԱՏՄ-ից տարբեր կարգավորումներ ունենալ: Դրա համար ընտրվել է չգրանցված դեղերի ներմուծման հնարավորությունների ընդլայնման ճանապարհը:
Խոսելով դեղերի որակի ստուգման հարցի մասին՝ նախարարն իրազեկել է՝ պարտադիր չէ, որ դեղի փորձաքննությունն իրականացնի Դեղերի փորձագիտական կենտրոնը, այլ իրականացնում է ներմուծողը՝ հիմնվելով իր ներքին փորձաքննությունների վրա: Գործում է նաեւ դեղերի որակի մշտադիտարկման էլեկտրոնային համակարգ, որտեղ ներմուծված տեղեկատվությամբ դեղերի որակի հետ կապված խնդիրներ չկան:
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախատեսվում են փոփոխություններ դեռեւս 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքում: Քննարկումներին կհրավիրվեն շահագրգիռ բոլոր կողմերը:
Հարցուպատասխանի ու ելույթների ընթացքում անդրադարձ է եղել չգրանցված դեղերի ներմուծման ընթացակարգերին, ազգային գրանցման մեխանիզմները երկարաձգելու հնարավորությանը, դեղերի շուկայում պետական գնումների իրականացման արդյունավետությանը, անձնական կարիքների համար որոշակի քանակով դեղերի ներմուծման պայմաններին եւ օրենսդրական լուծում պահանջող մի շարք խնդիրների:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ քննարկման մասնակիցներն առաջիկայում կներկայացնեն գրավոր առաջարկներ, որոնք անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների հիմք կարող են հանդիսանալ:
Մարտի 24-ի քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Կառավարությունից, դեղատնային ու բժշկական ասոցիացիաներից, բժշկական կենտրոններից, դեղատներից ու դեղագործական ընկերություններից:
23:35 25.03.2025
Հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ը: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։ ...
23:18 25.03.2025
Ինչպե՞ս ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում. Առողջապահության նախարարությունը անդրադարձըՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես պետք է ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:01 25.03.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […] ...
22:43 25.03.2025
Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի՝ «Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակըԳերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է […] ...
22:32 25.03.2025
Էրդողանին հրաժարականի պահանջ է ներկայացվելԹուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը: Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […] ...
22:13 25.03.2025
Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվորՄարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է […] ...