Դպրոցականները մեծ սիրով և խանդավառությամբ են ներգրավված «Թատերական շաբաթ» ծրագրին. Դանիել Դանիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+17.09 oC

Դպրոցականները մեծ սիրով և խանդավառությամբ են ներգրավված «Թատերական շաբաթ» ծրագրին. Դանիել Դանիելյան

17:55 24.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է Թատրոնի միջազգային օրվա շրջանակում իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագիրը:

Թատերական նախագծերը՝ մշակութային կրթության բաղադրիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտադրումներն արվել են կրթական բաղադրիչի ուղղությամբ:

Թվարկելով իրականացվող աշխատանքները՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն առանձնացրել է հանրակրթական դպրոցների աշակերտների համար նախատեսված «Դպրոցական բաժանորդային համակարգ», օրերս անցկացված «Մանուշյանական շաբաթ», Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկած «Թատերական երկամսյակ», Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում՝ Կապանի կամերային ներկայացումների փառատոնը, «Թատերական շաբաթ» ծրագրերը:

«Թատերական շաբաթ» ծրագիրը՝ թատրոնի բացահայտման հնարավորություն

«Առաջին անգամ «Թատերական շաբաթ» ծրագիրն իրականացվել է նախորդ տարի, որին մասնակցել են ավելի քան 5000 աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, ծնողներ: Այս տարի «Թատերական շաբաթ» ծրագիրն անցկացվում է շուրջ 10 օր, և նախաձեռնությանը միացել են ավելի շատ թատրոններ, այդ թվում՝ 13 պետական, ինչպես նաև մարզային, համայնքային և որոշ մասնավոր թատրոններ:

«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում բոլոր թատրոնների դռները բաց են դպրոցականների և երիտասարդների առջև: Ծրագիրը նպատակ ունի բացահայտել թատրոնի աշխարհը, չերևացող կողմերը՝ հետնաբեմը: Դպրոցականները հնարավորություն կունենան այցելելու դիմահարդարման սենյակներ, լուսաձայնային տեխնիկայի սենյակներ, արտադրամասեր, որտեղ պատրաստվում են դեկորացիաներ, կարվում են բեմական հագուստներ: Դերասանները կհանդիպեն աշակերտների հետ, կզրուցեն, կպատասխանեն նրանց հետաքրքրող հարցերին: Կանցկացվեն վարպետության դասեր դպրոցականների համար, թատերական ընթերցումներ, ինտերակտիվ ներկայացումներ, որոնց ընթացքում դպրոցականները՝ որպես դերասաններ, կմասնակցեն ներկայացումներին»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ թատրոններն այցելուներին ընդունում են փոքր խմբերով կամ դասարանով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զանգահարել թատրոն և նախապես գրանցվել: Թատերական շաբաթվա ծրագիրը հրապարակված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում:

Թատերական ոլորտում իրականացվող ծրագրեր, շենքային պայմանների բարելավման գործընթացներ, բարեփոխումներ

Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործում են 13 թատրոններ՝ մայրաքաղաքում և մարզերում:

«Թատրոններն ունեն կուտակված բազմաթիվ խնդիրներ՝ շենքային պայմանների բարելավման, կապիտալ ներդրումների, տեխնիկական հագեցվածության բացակայության և այլնի հետ կապված: Թատրոններում առկա խնդիրները գույքագրվել են, և պետական ֆինանսավորման միջոցով փորձում ենք բարելավում իրականացնել ոլորտի զարգացման նպատակով: Այս տարի 2 թատրոնում կփոխվեն նստարանները, նախաձեռնվում են Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնանորոգման աշխատանքները՝ պահպանելով ֆասադային հատվածը: Ընթանում են Մնջախաղի թատրոնի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է հաջորդ տարի: Հանդիսատեսի առջև առաջիկայում դռները կբացի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորակառույց շենքը:

Ներդրվում է ծրագիր, որի համաձայն՝ պետական ֆինանսավորում ստացող թատրոնները պետք է բեմադրեն հայ դրամատուրգների ստեղծագործություններ կամ իրենց խաղացանկում վերականգնեն արդեն բեմադրված որևէ ներկայացում: Թատրոնների զարգացման պետական քաղաքականության մեջ շեշտադրվում են ոչ միայն պետական թատրոնները, այլև մարզային, համայնքային և մասնավոր կառույցները: Առաջին անգամ շրջանառվում է մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր, որը միտված է մասնավոր թատրոնների գործունեության խրախուսմանը և կայացմանը»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների՝ թատերական ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ նվաճել է ԱԱ-ի ուղեգիր

14:47 26.03.2025

Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ նվաճել է ԱԱ-ի ուղեգիր

Արգենտինայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության ուղեգիր։ Հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բոլիվիայի և Ուրուգվայի հավաքականների ոչ-ոքիից հետո էր Արգենտինան ապահովել տեղը Մունդիալում։ Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Այս երկրի ընտրանին մրցաշարը բաց չի թողնում 1974 թ-ից ի վեր և աշխարհի գործող չեմպիոնն է։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի […] ...

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան

14:39 26.03.2025

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:29 26.03.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին առանձին հատվածներում սպասվում է […] ...

Ռոնալդուի հերթական պատմական ռեկորդը

14:20 26.03.2025

Ռոնալդուի հերթական պատմական ռեկորդը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գոլ խփելով հերթական պատմական ռեկորդն է գրանցել, գրում է Stats Foot-ը։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հավաքականի կազմում գոլ է խփում 22-րդ տարին անընդմեջ։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խփել է 136 գոլ, իսկ առաջին անգամ դարպասի […] ...

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են և շատ ինտենսիվ են․ Պեսկով

14:07 26.03.2025

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են և շատ ինտենսիվ են․ Պեսկով

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են և շատ ինտենսիվ են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ: Այդ շփումները շարունակվում են շատ ինտենսիվ: Հենց այդ շփումների շնորհիվ մենք երեկ բավականին արագ կարողացանք համաձայնեցնել ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի», – […] ...

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի

13:56 26.03.2025

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի` mec.am: Այստեղ հասանելի է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև ենթադրյալ խախտումների մասին դիմումները կարող են ներկայացվել առցանց՝ մուտք գործելով կայքի «Ներկայացնել դիմում» բաժինը։ Կայքի գործարկմամբ` ստեղծվել է հարթակ դիմումների առցանց ներկայացման համար, ինչը դյուրացնում է գործընթացը, հանձնաժողովի գործունեությունն ավելի թափանցիկ և հասանելի է դառնում, ապահովվում […] ...

BACK_TO_TOP