17:18 24.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով:
Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց:
Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը և Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:
ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում Շիրակի մարզի ավելի քան 70 դպրոցներում հիմնվել են լաբորատորիաներ՝ համալրված բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով վերապատրաստման մասնակիցներին, նշել է, որ բնագիտական և տեխնոլոգիական առարկաների դասավանդման որակի բարելավումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը՝ ընդգծելով, որ 540 դպրոցներ արդեն ստացել են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաներ:
«Լաբորատորիաների հագեցվածությունը հնարավորություն է տալիս իրականացնել գործնական աշխատանքներ՝ առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Վստահ եմ՝ այս վերապատրաստումները կօգնեն հնարավորինս մանրամասն ու մանրակրկիտ ծանոթանալ լաբորատորիաների կառուցվածքին, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան լաբորատոր աշխատանքներն իրականացնել ավելի արդյունավետ:
Լաբորատորիաները պետք է դատարկ չմնան. անհրաժեշտ է իրականացնել տարաբնույթ ծրագրեր, նախագծային աշխատանքներ՝ ակտիվորեն խրախուսելով երեխաները ընդգրկումը,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սարքավորումների ցանկերը և ամբողջական բնութագրերը կազմվել են՝ ըստ առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների:
ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի արդյունքում կրթության որակի էական բարելավում է արձանագրվելու: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է TIMSS 2023 հետազոտությունում Հայաստանի մասնակցության տվյալներին, համաձայն որոնց՝ մաթեմատիկայի ուսուցման արդյունքների էական առաջընթաց է արձանագրվել։
«Շատ մեծ աշխատանք ունենք անելու: Համոզված եմ՝ հաջորդ հետազոտության արդյունքներով կտեսնենք, որ ստեղծված լաբորատոր ենթակառուցվածքները ծառայել են իրենց նպատակին, և մեր երեխաներն ավելի տեսանելի են պատկերացնում տեսական գիտելիքի կիրառությունը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ երեխաները դժվարանում են հատկապես ստացած գիտելիքի կիրառական նշանակությունը պատկերացնելու հարցում: Կարծում եմ՝ լաբորատորիաները կնպաստեն խնդիրը լուծմանը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ուսուցիչները պետք է լինեն վերապատրաստման գործընթացի ակտիվ մասնակիցներ:
Ժաննա Անդրեասյանը հիշատակել է նաև պետության խրախուսման ծրագրերը՝ ուղղված ԲՏՃՄ առարկաների գրավչության բարձրացմանը՝ հիշեցնելով, որ ԲՏՃՄ ուսուցիչները 25 տոկոս հավելավճար են ստանում:
Ծրագրի շրջանակում մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Վերապատրաստումներն իրականացնում են մրցութային կարգով ընտրված փորձագետները: Ուսուցիչներին մեթոդական աջակցություն ապահովելու նպատակով կպատրաստվեն նաև ցուցադրական տեսանյութեր, որոնցից ուսուցիչները կարող են օգտվել սարքավորումներն օգտագործելիս: Վերապատրաստման նյութերն ու ցուցադրական տեսանյութերը վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ:
14:39 26.03.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան14:39 26.03.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի ՂազախստանՄարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։ ...
14:29 26.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին առանձին հատվածներում սպասվում է […] ...
14:20 26.03.2025
Ռոնալդուի հերթական պատմական ռեկորդըՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գոլ խփելով հերթական պատմական ռեկորդն է գրանցել, գրում է Stats Foot-ը։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հավաքականի կազմում գոլ է խփում 22-րդ տարին անընդմեջ։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խփել է 136 գոլ, իսկ առաջին անգամ դարպասի […] ...
14:07 26.03.2025
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են և շատ ինտենսիվ են․ ՊեսկովՄոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները շարունակվում են և շատ ինտենսիվ են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ: Այդ շփումները շարունակվում են շատ ինտենսիվ: Հենց այդ շփումների շնորհիվ մենք երեկ բավականին արագ կարողացանք համաձայնեցնել ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի», – […] ...
13:56 26.03.2025
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունիԲուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի` mec.am: Այստեղ հասանելի է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև ենթադրյալ խախտումների մասին դիմումները կարող են ներկայացվել առցանց՝ մուտք գործելով կայքի «Ներկայացնել դիմում» բաժինը։ Կայքի գործարկմամբ` ստեղծվել է հարթակ դիմումների առցանց ներկայացման համար, ինչը դյուրացնում է գործընթացը, հանձնաժողովի գործունեությունն ավելի թափանցիկ և հասանելի է դառնում, ապահովվում […] ...
13:45 26.03.2025
Վրաստան-Հայաստան խաղում տեղի ունեցած միջադեպը կարող է ազդել Վրաստան-Թուրքիա հանդիպման վրաՎրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ պատժի ենթարկվել ՈՒեՖԱ-ի կողմից, հայտնում է Sportall.ge-ն: Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումից հետո տասնյակ վրացի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ և վիրավորական ժեստեր ցույց տվել հայ ֆուտբոլասերների կողմն ու շշեր նետել նրանց ուղղությամբ: Այդ միջադեպի պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է հաջորդ տնային խաղում Վրաստանի հավաքականին զրկել երկրպագուների […] ...