2013 թ. «Ոսկե գնդակը» հավերժ կհիշվի որպես անարդարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+12.09 oC

2013 թ. «Ոսկե գնդակը» հավերժ կհիշվի որպես անարդարություն

09:45 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆրանկ Ռիբերին խոսել է «Ոսկե գնդակի» 2013 թ. մրցանակաբաշխության մասին.

«Դա կատարյալ տարի էր ինձ համար։ Ավելիին հասնելն անհնար էր։ 2013 թ. «Ոսկե գնդակը» հավերժ կհիշվի որպես անարդարություն։ Մինչև օրս բացատրություններ եմ փնտրում։ Այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու քվեարկությունը երկարաձգվեց երկու շաբաթով։

Մեսսին ու Ռոնալդուն միշտ հարգել են ինձ։ Նրանք հասկանում էին, որ ես իրենց մակարդակում եմ այդ պահին։ Եթե ավելի անկեղծ` 2013 թվականին որևէ պատճառ չունեի նրանց նախանձելու համար»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է L’Équipe-ը։

Ռիբերին 2013 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում զբաղեցրել էր երրորդ տեղը։ Մրցանակին արժանացել էր Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Լիոնել Մեսսին երկրորդն էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց

23:01 25.03.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […] ...

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի՝ «Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակը

22:43 25.03.2025

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի՝ «Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակը

Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է […] ...

Էրդողանին հրաժարականի պահանջ է ներկայացվել

22:32 25.03.2025

Էրդողանին հրաժարականի պահանջ է ներկայացվել

Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը: Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […] ...

Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր

22:13 25.03.2025

Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր

Մարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է […] ...

SHANTNEWS

22:00 25.03.2025

SHANTNEWS

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր

21:49 25.03.2025

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի […] ...

BACK_TO_TOP