Կառավարությունն առաջարկում է ձևավորել աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+9.09 oC

Կառավարությունն առաջարկում է ձևավորել աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգ

19:50 24.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը, ըստ էության, չի համապատասխանում թե’ ներկայիս կառավարման համակարգին, թե’ միջազգային պահանջներին եւ ստանդարտներին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Նախարարի տեղակալը նշել է, որ քննարկմանը ներկայացված «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը մշակվել է` հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձի տեւական եւ խորքային ուսումնասիրությունները, ինչպես նաեւ 2024 թվականի մայիսին Տավուշի եւ Լոռու մարզերում տեղի ունեցած աղետալի դեպքերը:

Զեկուցողի խոսքով օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորումը: Ստանդարտների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները եւ յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները` արդյունքում ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային եւ տեղային օբյեկտային մակարդակներ: Ըստ փոխնախարարի` գործընթացների կառավարումն առավել դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում գործելու բոլոր պլանները դարձնել թվային ու արագ հասանելի, իսկ լիազոր մարմնին ընձեռել միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ վարելու հնարավորություն: Նախագծի ընդունմամբ կներդրվի արտակարգ իրավիճակի հետեւանքով կյանքի, մահվան,  ինչպես նաեւ անձի գույքին եւ առողջությանը պատճառված վնասների պարտադիր ապահովագրություն: Արմեն Մկրտչյանը տեղակացրել է, որ օրինագծով ընդլայնվում են նաեւ ոլորտի հասկացությունները:

Զեկուցողը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումների ընդունմամբ էլ կերաշխավորվի աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության ոլորտը կանոնակարգող պահանջների պահպանում. դրանք խախտելու դեպքերի համար օրենսգրքով սահմանվում է համապատասխան պատասխանատվություն:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ տեղեկացրել, որ ապահովագրության ընդունման դրույթի հետ կապված ապահովագրական ընկերությունների հետ դեռեւս քննարկումներ չեն եղել: Հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության եւ համապատասխան ծառայությունների հետ: Դրույթի վերաբերյալ աշխատանքները կշարունակվեն նաեւ ապահովագրական ընկերությունների հետ:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն առաջարկել է կողմ քվեարկել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին. այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում. Առողջապահության նախարարությունը անդրադարձը

23:18 25.03.2025

Ինչպե՞ս ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում. Առողջապահության նախարարությունը անդրադարձը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես պետք է ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց

23:01 25.03.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […] ...

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի՝ «Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակը

22:43 25.03.2025

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի՝ «Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակը

Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 (Friedrich-Ebert-Strasse 27) հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, որը կրում է «Ինքնություն» խորագիրը (ճարտարապետ-դիզայներ՝ Հակոբ Իսկուդարյան, քանդակագործ՝ Ռուբեն Նալբանդյան): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։ Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է […] ...

Էրդողանին հրաժարականի պահանջ է ներկայացվել

22:32 25.03.2025

Էրդողանին հրաժարականի պահանջ է ներկայացվել

Թուրքիայի տարբեր քաղաքներում արդեն 5-րդ օրն է, ինչ շարունակվում են զանգվածային ցույցերն ու հանրահավաքները: Ցուցարարները բողքում են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ: Կալանավորված ընդդիմադիր գործիչը երեկ պաշտոնապես առաջադրվել էր նախագահի թեկնածու ու հանդիսանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ իրական մրցակիցը: Ցույցերի մասնակիցների մարտավարությունը կարծես սկսում է փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […] ...

Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր

22:13 25.03.2025

Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր

Մարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է […] ...

SHANTNEWS

22:00 25.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP