Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թ. կատարողականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+16.09 oC

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թ. կատարողականը

14:24 24.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տարին տեսանելի էր բազմաոլորտ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ու արդյունավետ կիրարկումը, որի հիմքում կանոնադրական մարմինների անխափան աշխատանքն է, այդ թվում` ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների կողմից  համապատասխան հանձնառությունների լիարժեք իրականացումը,  շարունակում էր մնալ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների շարքում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` ԱԺ եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նշվել է, որ հաշվետու տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում Եվրամիությունը  Հայաստանին է ներկայացրել 2024-2027 թվականների համար նախատեսված «Դիմակայունություն եւ աճ» ծրագիրը` միտված Հայաստանի տնտեսական, էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումային հոսքերի խթանմանը: Ծրագրի իրականացման նպատակով կազմվել է համապատասխան ճանապարհային քարտեզ:

2024 թվականի հուլիսին ԵՄ խորհուրդն ընդունել է որոշումներ Հայաստանին «Խաղաղության եվրոպական գործիքի» ներքո աջակցություն տրամադրելու եւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության վերաբերյալ:

Համագործակցության շրջանակում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է գործել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը:

Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին` փոխնախարարը նշել է, որ այս մասով բանակցությունները շարունակվում են: «Կարծում եմ, որ գործընթացը կունենա արդյունավետ ընթացք հնարավորինս արագ, որպեսզի առանց վիզայի ռեժիմի համակարգը գործի Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է նա:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է. «Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունն  այսօր Եվրամիության  կողմից վարվող միակ ազատականացման երկխոսությունն է: Որեւէ այլ պետության հետ այս պահին նման երկխոսություն չկա. կա’մ այդ երկխոսությունն ավարտվել է արդեն, եւ վիզաների ազատականացումը տեղի է ունեցել, կա’մ նման մտադրություն որեւէ այլ պետության նկատմամբ  չկա էլ»: Ըստ նրա` սա վերաբերմունքի ցուցիչ է:

Պատգամավոր Արմեն Գեւորգյանը հետաքրքրվել է, թե մոտավորապես երբ կարող է վիզաների ազատականացման հարցը որոշակիանալ: «Ցավում եմ, բայց չեմ կարող նշել կոնկրետ տարի, թե երբ կավարտվեն բանակցությունները: Բայց, իմ կարծիքով, այդ գործընթացը շատ ավելի արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ այս հարցում  կարելի է  դիտարկել այլ երկրների փորձը, որը, մոտավորապես, տեւել է 3-6 տարի: Նրա խոսքով ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ  երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն ու իրականացված ծրագրերը, նշել հաշվետու տարում  առեւտրաշրջանառության ծավալների նվազման պատճառները:

Ըստ զեկույցի` Հայաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ 2024 թվականին առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 2,3 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար` 2023 թվականի համեմատ նվազելով 11,7 տոկոսով:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար․ Զելենսկի

12:50 26.03.2025

Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար, ուստի Կիևը հույսը դնում է եվրոպական աջակցության վրա։ «Բանակը միշտ ավելի փոքր է եղել, քան հիմա է: Եվ երբ բանակը երեք անգամ ավելի մեծ է, քան եղել է, պետք է ֆինանսավորվի: Ուկրաինայի բյուջեն չի բավարարի»,- […] ...

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

12:40 26.03.2025

Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։ Հուշատախտակի բացմամբ ազդարարվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. նախաձեռնությունն […] ...

Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը

12:29 26.03.2025

Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիտարկելով քննական գործընթացը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։ ...

Գլխավոր դատախազն Աժ-ին է ներկայացրել Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

12:20 26.03.2025

Գլխավոր դատախազն Աժ-ին է ներկայացրել Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի […] ...

Երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել․ Միրզոյան

12:11 26.03.2025

Երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել․ Միրզոյան

Բրազիլական Correio Braziliense թերթի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարից հետաքրքրվել է հայ-թուրքական հարաբերություններով։ «Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է […] ...

SHANTNEWS

12:00 26.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP