ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
5:27:40
Ամսաթիվ
27 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    391.80
  • RUBLE
    4.65
  • 422.79
WEATHER
+10.09 oC

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

12:19 24.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։

Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։

Քննության ընթացքին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել բարձրագույն ու ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալները և ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։

Առաջիկա օրերին սպաները քննություններ կհանձնեն նաև կրակային, շարային ու մասնագիտական պատրաստություն առարկաներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ-ի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի վերաբերյալ

09:15 27.03.2025

ՄԻՊ-ի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի և դրա միջոցով ընտրողներին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն հարկադրելու անթույլատրելիության վերաբերյալ. «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն իրականացնում է անկախ դիտարկում 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ հիմնված անկողմնակալության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա: Սոցիալական […] ...

Չինաստանի փոխվարչապետ. ասիական երկրները կպաշտպանեն ՄԱԿ-ը և կպայքարեն պրոտեկցիոնիզմի դեմ

09:05 27.03.2025

Չինաստանի փոխվարչապետ. ասիական երկրները կպաշտպանեն ՄԱԿ-ը և կպայքարեն պրոտեկցիոնիզմի դեմ

Ասիական տարածաշրջանի երկրները կձգտեն պաշտպանել բազմակողմ համագործակցությունը, որտեղ առանցքային դեր կխաղա ՄԱԿ-ը, և կդիմադրեն պրոտեկցիոնիզմին: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Դին Սյուեսիանը։ «Անհրաժեշտ է ամուր պաշտպանել իրական բազմակողմանիությունը, պաշտպանել աշխարհակարգը ՄԱԿ-ի առանցքային դերակատարմամբ, վճռականորեն դիմակայել պրոտեկցիոնիզմին»,-ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Բոաոյի ասիական ֆորումի (BAF) լիագումար նիստում: Այս լայնածավալ միջոցառումը տեղի […] ...

Վարազդատ Լալայանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի 2024 թ. լավագույն ծանրորդ

08:55 27.03.2025

Վարազդատ Լալայանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի 2024 թ. լավագույն ծանրորդ

Վարազդատ Լալայանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի 2024 թ. լավագույն ծանրորդ, հայտնում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մրցանակի հավակնորդների ցանկում են նաև Ռոբերտո Գուտուն (Գերմանիա), Կառլոս Նասարը (Բուլղարիա), Մարին Ռոբուն (Մոլդովա), Լաշա Տալախաձեն (Վրաստան), Ֆուսուֆ Ֆեհմի Գենչը (Թուրքիա), Օսկար Ռեյես Մարտինեսը (Իտալիա), Մարկոս Լուիս Վելասկոն (Իսպանիա), Եվգենի Տիխոնցովը (Բելառուս) և Դադաշ Դադաշբայլին (Ադրբեջան)։ Մրցանակը հանձնվելու […] ...

Թրամփը հայտարարել է հութիների դեմ հարվածները երկար ժամանակ շարունակելու ԱՄՆ ծրագրերի մասին

08:50 27.03.2025

Թրամփը հայտարարել է հութիների դեմ հարվածները երկար ժամանակ շարունակելու ԱՄՆ ծրագրերի մասին

ԱՄՆ-ը մտադիր է երկար ժամանակ շարունակել հարվածներ հասցնել Եմենի «Անսար Ալլահ» շարժումից հութի ապստամբների դիրքերին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ «Այդ հարվածները շատ հաջող էին, դրանք գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Մենք հարվածեցինք նրանց շատ ուժեղ, շատ հաջող: Եվ մենք դեռ երկար ժամանակ կշարունակենք դա անել»,-ասել […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 27.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հարավային Սուդանը ձերբակալության օրդեր է տվել երկրի առաջին փոխնախագահ Մաչարի նկատմամբ

08:30 27.03.2025

Հարավային Սուդանը ձերբակալության օրդեր է տվել երկրի առաջին փոխնախագահ Մաչարի նկատմամբ

Հարավային Սուդանի առաջին փոխնախագահ Ռիեկ Մաչարի նկատմամբ ձերբակալության օրդեր է տրվել սեփական տանը։ Այս մասին հայտարարել է Սուդանի ժողովրդական ազատագրական շարժում-ընդդիմադիր (SPLA-IO) կուսակցությունը։ «Ներխուժել են Մաչարդի նստավայր, իսկ նրա թիկնապահները զինաթափվել են։ Մաչարդին անհասկանալի մեղադրանքով կալանքի օրդեր է տրվել, նրան տեղափոխելու փորձեր են արվում»,-ասվում է SPLA-IO-ի հայտարարության մեջ, որը փոխանցում է Reuters-ը: Կուսակցության ներկայացուցչի խոսքով, […] ...

BACK_TO_TOP