ՄԻՊ-ը դասախոսությամբ է հանդես եկել «Մարդու իրավունքների այբուբեն. սովորել, գործել, փոխել» ծրագրի շրջանակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+4.09 oC

ՄԻՊ-ը դասախոսությամբ է հանդես եկել «Մարդու իրավունքների այբուբեն. սովորել, գործել, փոխել» ծրագրի շրջանակներում

09:24 24.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 23-ին դասախոսությամբ է հանդես եկել «Մարդու իրավունքների այբուբեն. սովորել, գործել, փոխել» ծրագրի շրջանակներում: Անահիտ Մանասյանը հանդիպմանը մասնակցող 14-17 տարեկան մոտ 30 երիտասարդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր անցած մասնագիտական ուղին, խոսել է այն մասին, թե ինչպես է տարիների ընթացքում ձեռք բերած պրակտիկ գիտելիքներն ու հմտություններն իրացնում Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնելիս, մասնավորապես՝ նաև ճգնաժամային իրավիճակներում։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության կարևորությունը։

«Առանց մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության չի կարող լինել նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ։ Ցանկացած բնագավառում գործունեության տեսանկյունից առաջնային եմ համարում պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։ Քննարկվել են երեխաների իրավունքների, ճգնաժամային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքների դոկտրինի պատմական զարգացմանն առնչվող և մի շարք այլ հարցեր։

Ծրագիրն իրականացնում է «Ալվան ծաղիկ» ՀԿ-ն՝ Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Quantori ընկերություն. ընդգծվել է պետություն-մասնավոր գործընկերության կարևորությունը

23:59 25.03.2025

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Quantori ընկերություն. ընդգծվել է պետություն-մասնավոր գործընկերության կարևորությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 24-ին այցելել է Quantori ընկերություն, որը մասնագիտացած է կենսագիտության և առողջապահության ոլորտներում ծրագրային ապահովման, ալգորիթմների և տվյալների մշակման գործում։ Այցի շրջանակում նախարարը, ընկերության փոխնախագահ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արտյոմ Խոզյաինովի ուղեկցությամբ, շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, աշխատանքային պայմաններին։ Արտյոմ […] ...

Քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր

23:51 25.03.2025

Քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր

Մարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵ ու ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր (այն հունիսին կանցկացվի […] ...

Հայաստան-Իրան. երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների համատեքստը

23:44 25.03.2025

Հայաստան-Իրան. երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների համատեքստը

Հարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարը: Ընդհանրապես որոնք են Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Zafira»-ն․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

23:41 25.03.2025

Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Zafira»-ն․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով […] ...

Հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ը

23:35 25.03.2025

Հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը մարտի 24-25-ը: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։ ...

Ինչպե՞ս ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում. Առողջապահության նախարարության անդրադարձը

23:18 25.03.2025

Ինչպե՞ս ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում. Առողջապահության նախարարության անդրադարձը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես պետք է ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP