23:23 23.03.2025
Լավ սնվելու և չգիրանալու համար հարկավոր է նախաճաշել մինչև 08:30-ը, ասում է սննդաբան Սամանտա Կասեթին։
Մասնագետն ընդգծել է, որ նախաճաշն առանձնահատուկ արժեք ունի։
«Առավոտյան մեր օրգանիզմը տրամադրվում է սննդի կլանման և մարսման համար: Դա տեղի է ունենում ցիրկադային ռիթմի շնորհիվ, որն ազդում է ամեն ինչի վրա՝ քնից մինչև տրամադրություն և նյութափոխանակություն»,- բացատրել է Կասետին:
Դիետոլոգի կարծիքով՝ նյութափոխանակության տեսանկյունից նախաճաշելը մինչև 08:30-ն իդեալական է, քանի որ հենց այդ ժամանակ է օրգանիզմն առավել զգայուն ինսուլինի նկատմամբ։
«Սա նշանակում է, որ այն կարող է ավելի արդյունավետ կերպով մշակել ածխաջրերը, ավելի լավ կարգավորել արյան շաքարի մակարդակը և ավելի եռանդուն լինել ողջ օրվա ընթացքում», – ասել է փորձագետը:
Բացի այդ, Կասետին հավելել է, որ նախաճաշն անուղղակի ազդեցություն ունի սրտի առողջության վրա։ Նա խոսել է մի ուսումնասիրության մասին, որը կապ է հայտնաբերել ուշ նախաճաշելու սովորության և սրտանոթային հիվանդությունների զարգացման միջև։
Ըստ գիտնականների՝ օպտիմալ առողջության համար անհրաժեշտ է նախաճաշել առավոտյան իննից ոչ ուշ, իսկ ընթրել ոչ ուշ, քան երեկոյան ինը։
20:16 25.03.2025
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական հետախուզության աշխատակիցների դեմ՝ Լևինսոնի առևանգման համարԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել իրանական հետախուզության երեք ենթադրյալ աշխատակիցների նկատմամբ՝ մի քանի տարի առաջ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Լևինսոնի առևանգմանը նրանց մասնակցության պատրվակով։ Այս մասին գրավոր հայտարարությամբ հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Այսօր Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետախուզության նախարարության երեք պաշտոնյաների դեմ, որոնք առևանգել են, կալանավորել և կապ ունեն ՀԴԲ նախկին հատուկ […] ...
20:05 25.03.2025
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
19:55 25.03.2025
ԱՄՆ հետախուզությունը Հյուսիսային Կորեային թույլ է տալիս հնարավորինս արագ միջուկային փորձարկում իրականացնել. Թուլսի ԳաբարդՀյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկում իրականացնել «որքան հնարավոր է շուտ»: Նման գնահատականներ է տվել ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը։ «Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստ է կարճ ժամանակում հերթական միջուկային փորձարկումն իրականացնել և շարունակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թռիչքային փորձարկումները՝ ցույց տալու իր աճող ներուժը որպես լծակ ապագա բանակցություններում»,-ասել է նա Սենատի հետախուզության հանձնաժողովի […] ...
19:45 25.03.2025
Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՄարտի 25-ին, ժամը 14:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է խորդանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում […] ...
19:38 25.03.2025
Ուկրաինան հաստատել է ԱՄՆ-ի հետ Սև ծովի վերաբերյալ համաձայնություններըԷր-Ռիադում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հաստատել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների ամբողջական արգելքի իրականացման համար։ «Բոլոր կողմերը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավարկություն, դադարեցնել ուժի կիրառումը և կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով Սև ծովում: Բոլոր կողմերը պայմանավորվել են իրականացնել նախագահների պայմանավորվածությունները Ուկրաինայի […] ...