00:00 24.03.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում կայուն զինադադար հաստատելու համար:
Ֆիդանը ելույթ է ունեցել կիրակի օրը Կահիրեում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ ) և Արաբական լիգայի՝ Գազայի հատվածի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը:
«Մարտի 18-ին Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածները ցույց տվեցին, որ Իսրայելն ավելի լայն օրակարգ ունի: Մարդասիրական օգնության արգելափակումն ու սիրիական և լիբանանյան տարածքների գնդակոծումը վկայում են այն մասին, որ Իսրայելը համառորեն շարունակում է էքսպանսիոնիստական քաղաքականություն վարել»,-ասել է նա։
19:55 25.03.2025
ԱՄՆ հետախուզությունը Հյուսիսային Կորեային թույլ է տալիս հնարավորինս արագ միջուկային փորձարկում իրականացնել. Թուլսի ԳաբարդՀյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկում իրականացնել «որքան հնարավոր է շուտ»: Նման գնահատականներ է տվել ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը։ «Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստ է կարճ ժամանակում հերթական միջուկային փորձարկումն իրականացնել և շարունակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թռիչքային փորձարկումները՝ ցույց տալու իր աճող ներուժը որպես լծակ ապագա բանակցություններում»,-ասել է նա Սենատի հետախուզության հանձնաժողովի […] ...
19:45 25.03.2025
Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՄարտի 25-ին, ժամը 14:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է խորդանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում […] ...
19:38 25.03.2025
Ուկրաինան հաստատել է ԱՄՆ-ի հետ Սև ծովի վերաբերյալ համաձայնություններըԷր-Ռիադում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հաստատել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների ամբողջական արգելքի իրականացման համար։ «Բոլոր կողմերը պայմանավորվել են ապահովել անվտանգ նավարկություն, դադարեցնել ուժի կիրառումը և կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով Սև ծովում: Բոլոր կողմերը պայմանավորվել են իրականացնել նախագահների պայմանավորվածությունները Ուկրաինայի […] ...
19:28 25.03.2025
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը մարտի 28-ին Ռադային կզեկուցի բանակցությունների ընթացքի մասինՄարտի 28-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան խորհրդարանին զեկուցելու է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: «Արտաքին գործերի նախարար Սիբիգան ուրբաթ օրը կգա Ռադա՝ զեկուցելու»,- գրել է պատգամավորը Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ նա հիշեցրել էր, որ անցած շաբաթ պատգամավորներն արդեն փորձել էին զանգահարել […] ...
19:18 25.03.2025
Դիլիջանում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի աշխատանքներըՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից՝ Թվային կառավարման օրակարգի շրջանակում պետական կառույցների ջանքերի համախմբման նպատակով համատեղ կազմակերպված «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտնում են […] ...
19:11 25.03.2025
Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետՇարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև: Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ մարտի 25-ին Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ: «Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ […] ...