ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+18.09 oC

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրից

20:58 23.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, եթե նա չհամաձայնի, ապա Թեհրանը կբախվի հետեւանքների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Մենք ցանկանում ենք պարզաբանել, որ «դու քորիր իմ մեջքը, ես՝ քո մեջքը» սկզբունքը, որը գործում էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի և 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմերի օրոք, այս պահին չի կիրառվում: Խոսքը վերաբերում է ամբողջ միջուկային ծրագրին: Հրաժարվեք դրանից, հակառակ դեպքում կլինեն հետևանքներ», – ասել է նա CBS News- ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով, Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելը կնշանակի ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ, «ինչը բացարձակապես անընդունելի է» ԱՄՆ ազգային անվտանգության համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

17:26 25.03.2025

Կայացել է Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառմանն իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Այս պատերի ներսում, այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման, և, իհարկե, անխախտ բարեկամության: Մեր երկու երկրները, […] ...

ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ. 6 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

17:22 25.03.2025

ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ. 6 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին: Այսպես՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի […] ...

Roadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

17:11 25.03.2025

Roadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։ Նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն հեշտացնում է տուգանքների մասին ծանուցումը, այլև արդյունավետ դարձնում վճարումների ընթացքը։ Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն […] ...

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

17:00 25.03.2025

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

Մարտի 24-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված 25-ամյա օտարերկարացի երիտասարդը հայտնել է, որ մարտի 20-ի ժամը 16.30-ի սահմաններում մոպեդով ընթանալիս Զովունի գյուղի սկզբնամասում իրեն կանգնեցրել է մի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկան և հարցրել, թե ինչ կա մոտը: Օտարերկրացին բացել է պայուսակը, որի մեջ եղել է մեկ 100 դոլարանոց։ Երիտասարդը հայտնելով՝ իբր թղթադրամը կեղծ է, […] ...

Վարչապետն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

16:48 25.03.2025

Վարչապետն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան՝ մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում և միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում […] ...

Իրանը դեմ է ցանկացած ռազմական քայլի՝ տարածաշրջանում տարաձայնությունները լուծելու համար. Արաղչի

16:36 25.03.2025

Իրանը դեմ է ցանկացած ռազմական քայլի՝ տարածաշրջանում տարաձայնությունները լուծելու համար. Արաղչի

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը Իրանը միանշանակ կողմ է, սակայն դա պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենքների նկատմամբ հարգանքի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, […] ...

BACK_TO_TOP