Երևան-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+17.09 oC

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

18:44 23.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 23-ին, ժամը 16:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ և Դավթաշեն գյուղերի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը՝ քարով բեռնված, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տնից գումար և ոսկյա զարդեր էր գողացել և խաղադրույքներ կատարել

16:05 25.03.2025

Տնից գումար և ոսկյա զարդեր էր գողացել և խաղադրույքներ կատարել

Մարտի 24-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ կնոջ ոսկյա որոշ զարդեր բացակայում են, իսկ տանը պահվող՝ մեքենայի վաճառքից ստացած 5400 դոլարը կեղծ է։ Լոռու մարզի քրեական ոստիկանների ու Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տանտիրոջ 26-ամյա […] ...

Կառլո Անչելոտին արժանացել է հատուկ մրցանակի

15:55 25.03.2025

Կառլո Անչելոտին արժանացել է հատուկ մրցանակի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Panchina d’Oro մրցանակաբաշխության ժամանակ կարիերայում գրանցած ակնառու նվաճումների համար արժանացել է հատուկ մրցանակի։ Այս մասին հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: 65-ամյա մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» նախորդ մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և 36-րդ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի լավագույն իտալացի մարզիչ է ճանաչվել […] ...

Տարածաշրջանում կա էսկալացիայի վտանգ․ Արաղչի

15:48 25.03.2025

Տարածաշրջանում կա էսկալացիայի վտանգ․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում նշել է, որ տարածաշրջանում կա էսկալացիայի վտանգ։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ այդ վտանգը նվազագույնի կհասնի։ «Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, և հուսով ենք, որ Խաղաղության պայմանավորվածության ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնին կհասնեն, և տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը»: Արաղչին ավելացրել […] ...

Երևանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, սակայն Բաքվի կողմից պատրաստակամություն չի տեսնում

15:40 25.03.2025

Երևանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, սակայն Բաքվի կողմից պատրաստակամություն չի տեսնում

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման ժամկետների և տեղի վերաբերյալ, սակայն նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվի կողմից չի լսել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ եղե՞լ են խորհրդակցություններ խաղաղության […] ...

«ՈւԱԶ»-ը ընկել է ձորը․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

15:30 25.03.2025

«ՈւԱԶ»-ը ընկել է ձորը․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Մարտի 25-ի առավոտյան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով 25-ամյա ուղևորը տեղում մահացել է, իսկ 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ...

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը․ Արաղչի

15:22 25.03.2025

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը․ Արաղչի

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօրվա ասուլիսում հայտնել է, որ Հայաստանի իր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակում է կատարել: «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը: Մենք երկու երկրներին խրախուսում ենք, որ հնարավորինս արագ այս վերջնական փաստաթուղթը ստորագրեն: Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը և […] ...

BACK_TO_TOP