15:13 23.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:
Թբիլիսիում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը:
10:30 25.03.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 24-25-ը11:15 25.03.2025
Կարևոր է Գերմանիայի և Շվեյցարիայի գործընկերների հետ համագործակցության մեկնարկը․ ԱվանեսյանԿարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության ապահովումը և նորագույն մեթոդների կիրառումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Գերմանիայի և Շվեյցարիայի անվանի բժիշկներ և փորձագետներ: Ինգո Բերգմանը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում դիալիզի ծառայությամբ բազմապրոֆիլ կենտրոնի կառուցման և Շվեյցարիայում առաջին […] ...
11:05 25.03.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին` մաղթելով Ձեր երկրին խաղաղություն և բարգավաճում: Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի՝ որպես ժողովրդավարության բնօրրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության […] ...
10:44 25.03.2025
Փետրվարին 341 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 211.8 մլն դրամՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտան […] ...
10:30 25.03.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 24-25-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 24-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության՝ 6, գույքը […] ...
10:13 25.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․73 դրամ: ...
10:00 25.03.2025
Զբոսաշրջային համագործակցության նոր հեռանկարներ Հայաստանի և Չինաստանի միջևՄարտի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան տնտեսական և առևտրային գրասենյակի ներկայացուցիչներ՝ Խորհրդական Ցայ Չունին, Երրորդ քարտուղար Վու Թիանյուին և նրանց գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ «Կայացավ հանդիպում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ, քննարկվեցին նոր մարքեթինգային նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն խթանել զբոսաշրջային հոսքերի աճը Հայաստանի […] ...