14:24 23.03.2025
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի անձնական հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի, կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հասկանալի է, որ այս հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի։ Մենք նախ պետք է վարենք բարդ տեխնիկական բանակցություններ: Երկուշաբթի օրը մեր բանակցողները կմեկնեն Էր Ռիադ ՝ սկսելու այս բարդ գործընթացը»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ խոսելով Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների անձնական հանդիպման հեռանկարների մասին։
08:25 25.03.2025
Անդրե Սպայթ-Մկրտչյանը՝ «Բիգուա»- «Վելքոմի» հանդիպման ամենաարդյունավետ խաղացողԲասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից Անդրե Սպայթ-Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն Ուրուգվայում: «Բիգուա» ակումբի բասկետբոլիստը «Վելքոմի» դեմ առաջնության մրցավեճում դարձել է ամենաարդյունավետ խաղացող: Սպայթ-Մկրտչյանը վաստակել է 23 միավոր: «Բիգուան» հաղթել է 124-90 հաշվով: ...
08:20 25.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
08:13 25.03.2025
Հրդեհ Արտաշատ քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումըՄարտի 24-ին, ժամը 20:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի տներից մեկի հյուրասենյակում (20 քմ)․ կա տուժած, […] ...
08:06 25.03.2025
Զախարյանը` Լա լիգայում հանդես եկող նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակումTransfermarkt-ը թարմացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը: 30 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով վարկանիշային ցուցակը գլխավորում է իսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին: Թոփ-5-ում չորրորդ տեղն է զբաղեցնում իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը` 15 միլիոն եվրո արժեքով: 1. Գեորգի Մամարդաշվիլի («Վալենսիա», Վրաստան, […] ...
08:00 25.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:59 24.03.2025
Արդյո՞ք համակարգը պատրաստ է ապահովագրության ներդրմանը․ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: «Հարց 4: Արդյո՞ք համակարգը պատրաստ է ապահովագրության ներդրմանը: 2021-2025 թթ. ենթակառուցվածքների զարգացման, որակի և բուժծառայությունների ընդլայնման համար ներդրվել է մոտ 30 մլդ դրամ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...