17:17 23.03.2025
15:10 25.03.2025
Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը յոթերորդ ժամկետովՀունվարի 26-ին կայացած ընտրություններում Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է յոթերորդ ժամկետը։ Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։ Դրանից հետո երկրի ղեկավարը ստորագրել է երդմնակալության ակտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն Լուկաշենկոյին հանձնել է նախագահի վկայական։ ...
14:55 25.03.2025
Բաժին տեղափոխված երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակըՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի 24-ին, ժամը 20.40-ին, շրջագայություն կատարելիս Իսակովի պողոտայում, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հովտաշատ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդին: Բաժնում նա ոստիկաններին է ներկայացրել «BLOW MAGNUM» տեսակի ատրճանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: ...
14:33 25.03.2025
Էր Ռիադում ավարտվել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններըԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններն ավարտել են Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հանդիպումը տեղի է ունեցել Էր Ռիադում՝ մարտի 25-ին։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ «Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները երեքշաբթի օրը Էր Ռիադում ավարտեցին բանակցությունների հերթական փուլը»,- հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության աղբյուրը։ ...
14:27 25.03.2025
Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքները զեկուցվել են Մոսկվային և Վաշինգտոնին․ ՊեսկովՄոսկվան և Վաշինգտոնը տեղեկություն են ստացել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին, որոնք այժմ վերլուծության են ենթարկվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուս-ամերիկյան երկարատև բանակցությունների արդյունքները հաղորդվել են մայրաքաղաքներին, այժմ դրանք վերլուծության փուլում են»,- ասել է Պեսկովը։ Մարտի 24-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Դրանք տեւել են […] ...