11:38 23.03.2025
Մարտի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
23:59 24.03.2025
Արդյո՞ք համակարգը պատրաստ է ապահովագրության ներդրմանը․ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: «Հարց 4: Արդյո՞ք համակարգը պատրաստ է ապահովագրության ներդրմանը: 2021-2025 թթ. ենթակառուցվածքների զարգացման, որակի և բուժծառայությունների ընդլայնման համար ներդրվել է մոտ 30 մլդ դրամ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 24.03.2025
Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: ...
23:45 24.03.2025
Քոլեջների ուսումնական պլանները կվերանայենք՝ ավելի հագեցած դարձնելով մասնագիտական առարկաներով․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ուսանողների և աշակերտների հետ հանդիպումից, որին կից գրել է. «Ուսանողների և աշակերտների հետ հերթական հանդիպման արդյունքներով քոլեջների ուսումնական պլանները կվերանայենք՝ դարձնելով ավելի հագեցած մասնագիտական առարկաներով, նաև սպասում ենք Գորիսի թիվ երկու դպրոցի աշակերտների կողմից Գաբրիել Սունդուկյանի 200-ամյակի շրջանակներում Պեպոյի նկարահանման առաջարկին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:38 24.03.2025
Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնը որակազրկվել էՖորմուլա-1-ը որոշել է որակազրկել երեք ավտոարշավորդների, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Չինաստանի Գրան պրիի ժամանակ բոլիդի հետ կապված խնդիրների պատճառով որակազրկվել են Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը և Պիեռ Գասլին: Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Հեմիլթոնի բոլիդը մաշվածություն է ունեցել, իսկ Լեկլերի ու Գասլիի բոլիդները սահմանված քաշից թեթև են եղել: Լեկլերը Շանհայում զբաղեցրել էր 5-րդ տեղը, Հեմիլթոնը՝ 6-րդ, […] ...
23:27 24.03.2025
Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ․ դեսպան ԴըկոտինյիՄեղրի քաղաքը՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին: Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,- գրել է նա։ Մեղրի քաղաքը, Արաքսի ափին, […] ...
23:16 24.03.2025
Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրելՀՌՀ գործընկերները տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության(մարտի 15-ից 20-ը) սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԸՀ-ից։ Վերջիններս չունենալով օրենսդրական որևէ պարտավորություն (բացառությամբ հանրային հեռարձակողի), հանրային լայն իրազեկվածությունն ապահովելու համար պարբերաբար հեռարձակում են նաև ԿԸՀ պատրաստած սոցիալական հոլովակները: ...