Վենեսուելայի իշխանությունները ոստիկանական գործողությունների արդյունքում առգրավել են մոտ 10 տոննա կոկաին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 03 2025
  • $
    391.83
  • RUBLE
    4.67
  • 425.02
WEATHER
+4.09 oC

Վենեսուելայի իշխանությունները ոստիկանական գործողությունների արդյունքում առգրավել են մոտ 10 տոննա կոկաին

10:25 23.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վենեսուելայի Զուլիա նահանգում թմրավաճառների նկատմամբ «Կայծակ» օպերացիան հանգեցրել է ավելի քան 9,8 տոննա կոկաինի առգրավման և բացահայտել հանցագործների և վենեսուելական ծայրահեղ աջերի միջև կապերը, ասել է ներքին գործերի, արդարադատության և խաղաղության նախարար Դիոսդադո Կաբելոն։

«Ընդհանուր առմամբ՝ 9866 կիլոգրամ կոկաին: Ընդդիմության շրջանակները։ Կրկնում եմ և հայտարարում ամբողջ աշխարհին, որ ընդդիմության ներկայացուցիչները՝ տիկին Մարիա Կորինա Մաչադոյի գլխավորությամբ, ներգրավված են այս գործողության մեջ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կաբելոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

23:52 24.03.2025

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: ...

Քոլեջների ուսումնական պլանները կվերանայենք՝ ավելի հագեցած դարձնելով մասնագիտական առարկաներով․ ԿԳՄՍ նախարար

23:45 24.03.2025

Քոլեջների ուսումնական պլանները կվերանայենք՝ ավելի հագեցած դարձնելով մասնագիտական առարկաներով․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ուսանողների և աշակերտների հետ հանդիպումից, որին կից գրել է. «Ուսանողների և աշակերտների հետ հերթական հանդիպման արդյունքներով քոլեջների ուսումնական պլանները կվերանայենք՝ դարձնելով ավելի հագեցած մասնագիտական առարկաներով, նաև սպասում ենք Գորիսի թիվ երկու դպրոցի աշակերտների կողմից Գաբրիել Սունդուկյանի 200-ամյակի շրջանակներում Պեպոյի նկարահանման առաջարկին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնը որակազրկվել է

23:38 24.03.2025

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնը որակազրկվել է

Ֆորմուլա-1-ը որոշել է որակազրկել երեք ավտոարշավորդների, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Չինաստանի Գրան պրիի ժամանակ բոլիդի հետ կապված խնդիրների պատճառով որակազրկվել են Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը և Պիեռ Գասլին: Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Հեմիլթոնի բոլիդը մաշվածություն է ունեցել, իսկ Լեկլերի ու Գասլիի բոլիդները սահմանված քաշից թեթև են եղել: Լեկլերը Շանհայում զբաղեցրել էր 5-րդ տեղը, Հեմիլթոնը՝ 6-րդ, […] ...

Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ․ դեսպան Դըկոտինյի

23:27 24.03.2025

Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ․ դեսպան Դըկոտինյի

Մեղրի քաղաքը՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին: Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,- գրել է նա։ Մեղրի քաղաքը, Արաքսի ափին, […] ...

Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել

23:16 24.03.2025

Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել

ՀՌՀ գործընկերները տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության(մարտի 15-ից 20-ը) սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԸՀ-ից։ Վերջիններս չունենալով օրենսդրական որևէ պարտավորություն (բացառությամբ հանրային հեռարձակողի), հանրային լայն իրազեկվածությունն ապահովելու համար պարբերաբար հեռարձակում են նաև ԿԸՀ պատրաստած սոցիալական հոլովակները: ...

Արդյո՞ք Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը կմոտեցնի հայ-թուրքական սահմանի վերջնական բացմանը օրը

23:01 24.03.2025

Արդյո՞ք Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը կմոտեցնի հայ-թուրքական սահմանի վերջնական բացմանը օրը

Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիա: Ովքե՞ր են ստանալու այդ օգնությունը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ կառավարության նիստում մարտի 20-ին որոշվեց ժամանակավորապես՝ 10 օրով բացել Մարգարայի անցակետը, որպեսզի Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնությունը հնարավոր լինի ավելի արագ ու հեշտ տեղ հասցնել: Դրան նախորդել էին հայ, թուրք և սիրացի […] ...

BACK_TO_TOP