Ստամբուլում ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+2.09 oC

Ստամբուլում ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ

23:49 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ստամբուլի որոշ թաղամասերում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական շղթաները։

Cumhuriyet թերթը գրել է, որ Վալենսի հատվածում, երբ մի խումբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, իրավապահները կիրառել են գազային պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ։ Կան բերման ենթարկվածներ:

Ավելի ուշ, իրավիճակը տարածքում հանդարտվել է:

Բախումներ են տեղի ունեցել նաև Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց գտնվող զբոսայգու մոտակայքում, որտեղ տեղի է ունենում ընդդիմության կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքը։ Մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել մետաղական պատնեշները, սակայն ոստիակնները կիրառել են ջրցանները: Սարաչխանեի շրջանում մթնոլորտը հիմնականում հանգիստ է:

Ցուցարարները հավաքվել են նաև Արդարադատության պալատի մոտ, որտեղ այժմ ցուցմունք է տալիս Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի մի քանի քաղաքներում մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ չնայած իշխանությունների կողմից բոլոր տեսակի հավաքների, ցույցերի ու հանրահավաքների արգելքին: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել կոռուպցիայի և ահաբեկիչների հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին:

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ Իմամօղլուն երեկ հարցաքննվել է կոռուպցիոն մեղադրանքների մասով, իսկ այսօր, քննվում է նրա կապը Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա

00:00 24.03.2025

Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում կայուն զինադադար հաստատելու համար: Ֆիդանը ելույթ է ունեցել կիրակի օրը Կահիրեում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ ) և Արաբական լիգայի՝ Գազայի հատվածի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը: «Մարտի 18-ին Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածները ցույց տվեցին, որ Իսրայելն ավելի լայն օրակարգ ունի: Մարդասիրական օգնության […] ...

Անվանվել է նախաճաշի իդեալական ժամը

23:23 23.03.2025

Անվանվել է նախաճաշի իդեալական ժամը

Լավ սնվելու և չգիրանալու համար հարկավոր է նախաճաշել մինչև 08:30-ը, ասում է սննդաբան Սամանտա Կասեթին։ Մասնագետն ընդգծել է, որ նախաճաշն առանձնահատուկ արժեք ունի։ «Առավոտյան մեր օրգանիզմը տրամադրվում է սննդի կլանման և մարսման համար: Դա տեղի է ունենում ցիրկադային ռիթմի շնորհիվ, որն ազդում է ամեն ինչի վրա՝ քնից մինչև տրամադրություն և նյութափոխանակություն»,- բացատրել է Կասետին: Դիետոլոգի […] ...

Կանադայում ապրիլի 28-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

22:58 23.03.2025

Կանադայում ապրիլի 28-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ապրիլի 28-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ «Ես պարզապես խնդրեցի Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին ցրել խորհրդարանը և ընտրություններ նշանակել ապրիլի 28-ին: Նա համաձայնեց», – ասել է Քարնին ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված հատուկ ուղերձում: ...

Սննդաբանը հայտնել է քաղցրից հրաժարվելու միջոցը

22:05 23.03.2025

Սննդաբանը հայտնել է քաղցրից հրաժարվելու միջոցը

Սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել քաղցրավենիքից կախվածությունը։ Այս մեթոդը նա բացահայտել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Կաբանովը պարզաբանել է, որ շաքարի կտրուկ հրաժարումը չի հանգեցնում մարսողության կամ ներքին օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրների, բայց կարող է վատթարացնել մարդու հոգեբանական վիճակը։ «Մենք իսկապես գործ ունենք իրական կախվածության հետ, որը կարող է լինել […] ...

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպը՝ Վրաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

21:43 23.03.2025

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպը՝ Վրաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Այսօրվա հանդիպումն էլ ավելի գոլառատ ստացվեց և ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով (մանրամասներն՝ այստեղ)։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է […] ...

Ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները

21:22 23.03.2025

Ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ուկրաինական պատվիրակությունը լքել է Էր Ռիադի հյուրանոցներից մեկի բանակցությունների սրահը։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը սկսվել է։ ...

BACK_TO_TOP