Հայտնի է՝ երբ բժիշկները դուրս կգրեն Հռոմի պապին հիվանդանոցից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+4.09 oC

Հայտնի է՝ երբ բժիշկները դուրս կգրեն Հռոմի պապին հիվանդանոցից

22:16 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը փետրվարի 14-ից հիվանդանոցում է թոքաբորիբի պատճառով, դուրս կգրվի կիրակի՝ մարտի 23-ին։ Այս մասին հայտնել են նրա բժիշկները Ագոստինո Գեմելի հիվանդանոցից։

«Հռոմի պապը դուրս կգրվի վաղը (խմբ.կիրակի): Երկու շաբաթվա ընթացքում նրա վիճակը բարելավվել է, վիճակը կայուն է»,- ասել է նրա բժիշկ Սերխիո Ալֆիերին։

Միևնույն ժամանակ նա պարզաբանել են, որ 88-ամյա պոնտիֆիկոսը կգտնվի «հիվանդության արձակուրդում»(бюлетень) և կշարունակի ապաքինումը, որը ժամանակ կպահանջի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովուրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպը՝ Վրաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

21:43 23.03.2025

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովուրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպը՝ Վրաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Այսօրվա հանդիպումն էլ ավելի գոլառատ ստացվեց և ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով (մանրամասներն՝ այստեղ)։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է […] ...

Ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները

21:22 23.03.2025

Ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ուկրաինական պատվիրակությունը լքել է Էր Ռիադի հյուրանոցներից մեկի բանակցությունների սրահը։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը սկսվել է։ ...

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրից

20:58 23.03.2025

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրից

ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, եթե նա չհամաձայնի, ապա Թեհրանը կբախվի հետեւանքների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք ցանկանում ենք պարզաբանել, որ «դու քորիր իմ մեջքը, ես՝ քո մեջքը» սկզբունքը, որը գործում էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի և 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմերի […] ...

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ

20:40 23.03.2025

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ: Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը: Ներկա են եղել  Սիրայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը: ...

Եվրոպացիները սկսում են հասկանալ, որ Պուտինը չի պատրաստվում տիրանալ ԵՄ-ին․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

20:23 23.03.2025

Եվրոպացիները սկսում են հասկանալ, որ Պուտինը չի պատրաստվում տիրանալ ԵՄ-ին․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպային տիրանալու մտադրություն չունի, և Եվրամիության ժողովուրդը սկսում է դա հասկանալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ «Ես հավատում եմ նրա (Պուտինի) խոսքին այս հարցում: Կարծում եմ, եվրոպացիները սկսում են նույն եզրակացություններն անել»,- ասել է նա Fox News- ին տված հարցազրույցում: Վիթքոֆը հավելել է, որ ամերիկյան վարչակազմը […] ...

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում

20:09 23.03.2025

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման […] ...

BACK_TO_TOP