21:53 22.03.2025
Նիդերլանդները որոշել է 65 մլն եվրո հատկացնել Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ռոման Անդարակը Նիդեռլանդների կառավարության հատուկ ներկայացուցիչ Էրիկա Շոլտենի հետ քննարկել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու հարցը։
«Օնլայն հանդիպման ժամանակ Անդարակը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդներին ուկրաինական էներգետիկ աջակցության հիմնադրամին 65 միլիոն եվրո հատկացնելու որոշման համար»,- ասվում է գերատեսչության կայքում։
Նախարարությունից հավելել են, որ կողմերը քննարկել են ուկրաինական վառելիքաէներգետիկ ոլորտի սարքավորումների կարիքները, մասնավորապես գազի արդյունահանման ոլորտի համար։
2024 թվականի աշնանը Նիդեռլանդները 45 միլիոն եվրո էր հատկացրել Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին և ֆինանսավորել անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը։
20:58 23.03.2025
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրիցԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, եթե նա չհամաձայնի, ապա Թեհրանը կբախվի հետեւանքների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք ցանկանում ենք պարզաբանել, որ «դու քորիր իմ մեջքը, ես՝ քո մեջքը» սկզբունքը, որը գործում էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի և 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմերի […] ...
20:40 23.03.2025
Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է ՀալեպՀայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ: Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը: Ներկա են եղել Սիրայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը: ...
20:23 23.03.2025
Եվրոպացիները սկսում են հասկանալ, որ Պուտինը չի պատրաստվում տիրանալ ԵՄ-ին․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպային տիրանալու մտադրություն չունի, և Եվրամիության ժողովուրդը սկսում է դա հասկանալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ «Ես հավատում եմ նրա (Պուտինի) խոսքին այս հարցում: Կարծում եմ, եվրոպացիները սկսում են նույն եզրակացություններն անել»,- ասել է նա Fox News- ին տված հարցազրույցում: Վիթքոֆը հավելել է, որ ամերիկյան վարչակազմը […] ...
20:09 23.03.2025
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլումՀայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման […] ...
20:02 23.03.2025
Էր Ռիադում մեկնարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումըՈւկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը սկսվել է։ Ավելի վաղ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ տեխնիկական թիմը նախատեսում է կիրակի օրը՝ մարտի 23-ին, Էր Ռիադում հանդիպում անցկացնել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումից մեկ օր առաջ ։ «Մենք […] ...
19:43 23.03.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը հաջողություն է ակնկալում Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններիցԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ լավատես է ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների արդյունքների վերաբերյալ, որոնք շուտով կսկսվեն Սաուդյան Արաբիայում: «Կարծում եմ, որ երկուշաբթի օրը դուք իրական առաջընթաց կտեսնեք Սաուդյան Արաբիայում», – մեջբերում է Bloomberg-ը նրա խոսքերը։ Ինչպես նշել է Վիթքոֆը, նման պայմանավորվածություններից հետո հնարավոր կլինի անցնել լիարժեք հրադադարի։ ...