Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+11.09 oC

Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն

18:57 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,
սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման ԿԵՂԾ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։
ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ։

Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։

Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք ԶԵՐԾ ՄՆԱԼ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար

16:45 23.03.2025

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Թոմաշ Սիմոնյակը։ «52 միլիոն եվրո կուղղվի լեհ-բելառուսական և լեհ-ռուսական սահմանների ամրապնդմանը: Այդ գումարը կուղղվի սահմանի երկայնքով ասֆալտապատ ճանապարհի կառուցմանը, անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնոլոգիական սարքերի ձեռքբերմանը»,- ասել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը, մեջբերելով լեհական […] ...

Նիկոլ Փաշինյանն առաձնազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ

16:11 23.03.2025

Նիկոլ Փաշինյանն առաձնազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: «Երեկոյան միասին կհետեւենք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: ...

Սթարմերը կոչ է անում ԵՄ-ին նախապատրաստել Ռուսաստանին զսպելու ծրագիր

15:44 23.03.2025

Սթարմերը կոչ է անում ԵՄ-ին նախապատրաստել Ռուսաստանին զսպելու ծրագիր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել նախօրոք ծրագիր մշակել՝ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղության համաձայնագրի դեպքում անվտանգության ապահովման և Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին նա ասել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Մենք չենք կարող նստել և սպասել գործարքի, և երբ դա տեղի ունենա, պայմանավորվենք և գլուխներս քորենք», – ասել է […] ...

Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որը կոչվում է Տնտեսի

15:15 23.03.2025

Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որը կոչվում է Տնտեսի

Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որը կոչվում է Տնտեսի: Այն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակի խորհրդով։ Անիրավ տնտեսի առակում պատմվում է մի մեծահարուստ մարդու մասին, որն իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը նրա մասին ամբաստանություն է լսում, թե վատնում է իր ունեցվածքը։ Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր […] ...

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

15:13 23.03.2025

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը: ...

Պուտինի և Թրամփի միջև տեսակամուրջ հնարավոր է կազմակերպել ակնթարթորեն․ Պեսկով

14:50 23.03.2025

Պուտինի և Թրամփի միջև տեսակամուրջ հնարավոր է կազմակերպել ակնթարթորեն․ Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, անհրաժեշտության դեպքում, կարող են նաև շփվել տեսակամուրջի միջոցով. նման գիծը շարունակում է գոյություն ունենալ և կարող է անմիջապես գործարկվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա նախագահների անձնական որոշումն է։ Եթե ​​նրանցից մեկը տեսակամրջի միջոցով միանալու առաջարկով հանդես գա, այն կարող է կազմակերպվել նաև […] ...

BACK_TO_TOP