18:51 22.03.2025
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսին Մոսկվա կատարած այցի ընթացքում ոչ միայն ներկա կգտնվի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին, այլև կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Սերբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։
«Ես շատ ուրախ եմ, որ կրկին սերբական հողում եմ: Սուրբ հող ցանկացած ռուս մարդու համար: Այստեղ միշտ շատ լավ հյուրընկալություն կա: Երբ գալիս ես Սերբիա, զգում ես եղբայրական ժողովրդին ինչպես փողոցում, այնպես էլ անձնական հաղորդակցության մեջ: Ուստի, ես միշտ շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Տարին շատ կարևոր է, Հաղթանակի 80-ամյակն է:
Անցյալ հոկտեմբերին այստեղ նշվեց Բելգրադի ազատագրումը։ Մենք շատ ուրախ ենք, որ Սերբիայի նախագահ Վուչիչը կլինի Մոսկվայում, և, իհարկե, կլինեն հանդիպում և բանակցություններ ՌԴ նախագահի հետ»,- ասել է Օրեշկինը հանրապետության կառավարությունում միջազգային տնտեսական համագործակցության հարցերով նախարար Նենադ Պոպովիչի հետ խորհրդակցություններից հետո։
17:17 23.03.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Հովհաննես ՉեքիջյանինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկա են գտնվել ազգային ակադեմիական երգչախմբի փորձին, հետևել ստեղծագործական գործընթացին, շփվել անվանի երաժշտի և երգչախմբի անդամների հետ։ […] ...
16:45 23.03.2025
Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համարԵվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Թոմաշ Սիմոնյակը։ «52 միլիոն եվրո կուղղվի լեհ-բելառուսական և լեհ-ռուսական սահմանների ամրապնդմանը: Այդ գումարը կուղղվի սահմանի երկայնքով ասֆալտապատ ճանապարհի կառուցմանը, անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնոլոգիական սարքերի ձեռքբերմանը»,- ասել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը, մեջբերելով լեհական […] ...
16:11 23.03.2025
Նիկոլ Փաշինյանն առաձնազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: «Երեկոյան միասին կհետեւենք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: ...
15:44 23.03.2025
Սթարմերը կոչ է անում ԵՄ-ին նախապատրաստել Ռուսաստանին զսպելու ծրագիրՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել նախօրոք ծրագիր մշակել՝ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղության համաձայնագրի դեպքում անվտանգության ապահովման և Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին նա ասել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Մենք չենք կարող նստել և սպասել գործարքի, և երբ դա տեղի ունենա, պայմանավորվենք և գլուխներս քորենք», – ասել է […] ...
15:15 23.03.2025
Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որը կոչվում է ՏնտեսիԱյսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որը կոչվում է Տնտեսի: Այն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակի խորհրդով։ Անիրավ տնտեսի առակում պատմվում է մի մեծահարուստ մարդու մասին, որն իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը նրա մասին ամբաստանություն է լսում, թե վատնում է իր ունեցվածքը։ Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր […] ...
15:13 23.03.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՎրաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը: ...