17:24 22.03.2025
Բրազիլ պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ—ից։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և պայմանագրի կնքման վերաբերյալ լրագրողի հարցին նախարար Միրզոյանը պատասխաբել է.
«Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն։
Սակայն սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից։ Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։
Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ։
Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։
Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։
Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը։
Մենք նաև առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, և հանդես ենք եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ։
Հարցին, թե այս նախապայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի իրականում հասնել պայմանագրի ստորագրմանը, նախարար Միրզոյանը պատասխանել է.
«Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել»։
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Բրազիլ երկկողմ հարաբերություններին։
Հարց. Բրազիլիայի արտաքին գործերի նախարարություն այցի ընթացքում դուք խոսել եք առևտրային հարաբերությունների մասին և քննարկումներ եք ունեցել կլիմայի հարցերի շուրջ: Ինչպե՞ս անցավ այցը:
Նախարար Միրզոյան. Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս այցին, քանի որ բավականին երկար ժամանակ փոխադարձ այցեր չէին եղել: Ումենք որոշում ակտիվացնել մեր քաղաքական երկխոսությունը Բրազիլ հետ:
Մենք ունենք շատ հաջողված և փոխշահավետ համագործակցություն միջազգային հարթակներում: Մենք աջակցում ենք միմյանց թեկնածություններին, երբ և որտեղ հնարավոր է:
Մենք ունենք գրեթե նույն տեսլականը գլոբալ կառավարման և միջազգային հարաբերությունների համակարգի բարեփոխման վերաբերյալ, քանի որ տեսնում ենք, որ ներկայիս համակարգը պատշաճ կերպով չի գործում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է վաղ նախազգուշացման մեխանիզմներին կամ լուրջ խախտումների և զանգվածային բռնությունների կանխարգելմանը:
Բրազիլը կհյուրընկալի COP30-ը, իսկ Հայաստանը՝ կենսաբազմազանության COP17-ը (2026 թվականին): Մենք գնահատում ենք Բրազիլից ստացած աջակցությունն ընտրությունների ժամանակ: Այս երկու իրադարձությունները, բնականաբար, մեզ ավելի են մոտեցնում: Մենք նաև մտադիր ենք կազմակերպել և իրականացնել որոշ համատեղ միջոցառումներ:
Հարց. Որոնք են ձեր սպասումները COP30-ից
Նախարար Միրզոյան. «Այս պահին դժվար է ասել: Բայց ինչ կարող եմ հաստատել, այն է, որ COP30-ը հավանաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի զարգացող երկրների և ընդհանրապես Գլոբալ Հարավի կարիքներին:
Կարծում եմ, որ, ըստ տարբեր գնահատականների, այս ասպեկտը որոշակիորեն բացակայել է նախորդ COP-ներում»»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:18 23.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-14 աստիճանով։ ...
12:57 23.03.2025
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հյուսիսումԻսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքի շրջանում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն շրջանում: Գործողության նպատակն է հարձակվել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների օբյեկտների վրա՝ Գազայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով»,- ասվում է Իսրայելի պաշտպանության ծառայության մամուլի ծառայության […] ...
12:30 23.03.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունըԱյս շաբաթ Հայաստան էր ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այցի օրակարգը հագեցած էր. խորհրդարանական հանդիպումների առանցքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն էին: Մանրամասները` տեսանյութում: ...
12:12 23.03.2025
Թրամփը խոսել է այն մասին, թե ինչպես է գնահատում իր շփումը Պուտինի հետOutKick պորտալին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումը որակել է որպես «ռացիոնալ»։ «Մենք ( Պուտինի հետ – խմբ.) մի քանի շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն զոհվել», – ասել է Թրամփը OutKick պորտալին տված հարցազրույցում՝ քննարկելով ուկրաինական հակամարտության կարգավորումը։ ԱՄՆ նախագահը […] ...
11:55 23.03.2025
Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել էԹուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է Sözcü TV-ն։ «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիոն հետաքննության շրջանակներում»,- ասվում է հոդվածում։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործով։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների […] ...
11:38 23.03.2025
Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...