16:30 22.03.2025
Մարտի 22-ին` ժամը 4:40-ի սահմաններում, Երևան քաղաքի պարեկները բակային շրջագայության ընթացքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 32 և 39-ամյա երկու տղամարդու:
32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 19,5 սմ երկարությամբ ծալովի դանակ, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ 39-ամյա մեկ այլ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփշտատուփով, լիցքավորված 8 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
13:37 23.03.2025
Bloomberg-ին հայտնի է դարձել Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքման սպասվող ժամկետըՍպիտակ տունը մտադիր է մինչև ապրիլի 20-ը ուկրաինական հակամարտությունում հրադադարի համաձայնություն ձեռք բերել, սակայն ընդունում է, որ վերջնաժամկետը կարող է փոխվել, հաղորդում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով ծրագրերին ծանոթ աղբյուրներին: «Սպիտակ տունը նպատակ ունի հրադադարի մասին համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 20-ը, սակայն ընդունում է, որ վերջնաժամկետը կարող է փոխվել՝ հաշվի առնելով երկու կողմերի դիրքորոշումների հիմնական տարբերությունները»,- […] ...
13:18 23.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-14 աստիճանով։ ...
12:57 23.03.2025
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հյուսիսումԻսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքի շրջանում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն շրջանում: Գործողության նպատակն է հարձակվել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների օբյեկտների վրա՝ Գազայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով»,- ասվում է Իսրայելի պաշտպանության ծառայության մամուլի ծառայության […] ...
12:30 23.03.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունըԱյս շաբաթ Հայաստան էր ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այցի օրակարգը հագեցած էր. խորհրդարանական հանդիպումների առանցքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն էին: Մանրամասները` տեսանյութում: ...
12:12 23.03.2025
Թրամփը խոսել է այն մասին, թե ինչպես է գնահատում իր շփումը Պուտինի հետOutKick պորտալին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումը որակել է որպես «ռացիոնալ»։ «Մենք ( Պուտինի հետ – խմբ.) մի քանի շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն զոհվել», – ասել է Թրամփը OutKick պորտալին տված հարցազրույցում՝ քննարկելով ուկրաինական հակամարտության կարգավորումը։ ԱՄՆ նախագահը […] ...
11:55 23.03.2025
Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել էԹուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է Sözcü TV-ն։ «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիոն հետաքննության շրջանակներում»,- ասվում է հոդվածում։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործով։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների […] ...