Ուսանողների համար անցկացվել են հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորմանն ու զարգացմանն ուղղված դասընթացներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
--2.91 oC

Ուսանողների համար անցկացվել են հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորմանն ու զարգացմանն ուղղված դասընթացներ

13:42 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողների կողմից Երևանի պետական համալսարանի, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամների ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման թվով 85 ուսանողների համար կազմակերպվել և անց են կացվել «ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով դասընթացներ:

Տեսական դասընթացների շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև «Փրկարարական պարզ գործիքներ և սարքեր», «Անվտանգության կանոնները փրկարարական աշխատանքներ իրականացնելիս» թեմաներին, որոնց գործնական մասն անցել է ՓԾ ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում։

Դասընթացների նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները փրկարարական աշխատանքների ոլորտում, ապահովել նրանց համապատասխան պատրաստվածությունը և զարգացնել հասարակական, կամավորական փրկարարական շարժման հնարավորությունները Հայաստանում։

Դասընթացների ժամանակ ուսանողներին մանրամասն ներկայացվել են փրկարարական գործիքների կիրառման առանձնահատկությունները, անվտանգության կանոններին և հրշեջ-փրկարարական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր՝ հաշվի առնելով ժամանակի ճիշտ օգտագործումը, ռիսկերի գնահատումը և տարատեսակ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունը։ Նման մոտեցումը թույլ է տալիս ուսանողներին ոչ միայն զինվել տեսական գիտելիքներով, այլ նաև ձեռք բերել գործնական հմտություններ՝ պատրաստ լինելու իրական պայմաններում փրկարարական գործողությունների կատարմանը։

Ուսանողների կողմից ձեռքբերված փորձառությունն անգնահատելի կլինի հանրային անվտանգության ապահովման գործում։ Սա ևս մեկ կարևոր քայլ է փրկարարական համակարգի ուժեղացման և անվտանգության մշակույթի զարգացման գործում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:59 23.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

00:49 23.03.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս, Քաջարան քաղաքներում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին

00:38 23.03.2025

Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը X-ի իր միկրոբլոգում մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։ «Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը և պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ: Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պարզապես ցանկանում եմ խոսքով կռվել։ Չարլզը (խմբ.Օլիվեյրա) և Ջասթինը (խմբ. Գեյջի) կարող են […] ...

Al Masirah. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հոդեյդա օդանավակայանին

00:29 23.03.2025

Al Masirah. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հոդեյդա օդանավակայանին

ԱՄՆ զինվորականները երեք հարված են հասցրել Հոդեյդա քաղաքի օդանավակայանին, որը գտնվում է Եմենի արևմուտքում։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարվածների թիրախ են դարձել հութի ապստամբների կողմից օգտագործվող զենքի պահեստները, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կայանները, որոնք տեղակայված են Հոդեյդա օդանավակայանում: ...

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

00:16 23.03.2025

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

Մարտի 22-ին, ժամը 21:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այրվել […] ...

Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

23:59 22.03.2025

Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-14-րդ հորիզոնականները: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ […] ...

BACK_TO_TOP