11:37 22.03.2025
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Լուիս Բոնոն։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ ուղղված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավոր բացելուն, որը հնարավորություն տվեց Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։
Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»,-գրել է նա։
22:16 22.03.2025
Հայտնի է՝ երբ բժիշկները դուրս կգրեն Հռոմի պապին հիվանդանոցիցՀռոմի Ֆրանցիսկոս պապը, որը փետրվարի 14-ից հիվանդանոցում է թոքաբորիբի պատճառով, դուրս կգրվի կիրակի՝ մարտի 23-ին։ Այս մասին հայտնել են նրա բժիշկները Ագոստինո Գեմելի հիվանդանոցից։ «Հռոմի պապը դուրս կգրվի վաղը (խմբ.կիրակի): Երկու շաբաթվա ընթացքում նրա վիճակը բարելավվել է, վիճակը կայուն է»,- ասել է նրա բժիշկ Սերխիո Ալֆիերին։ Միևնույն ժամանակ նա պարզաբանել են, որ 88-ամյա պոնտիֆիկոսը կգտնվի […] ...
21:53 22.03.2025
Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի աջակցության համարՆիդերլանդները որոշել է 65 մլն եվրո հատկացնել Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ռոման Անդարակը Նիդեռլանդների կառավարության հատուկ ներկայացուցիչ Էրիկա Շոլտենի հետ քննարկել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու հարցը։ «Օնլայն հանդիպման ժամանակ Անդարակը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդներին ուկրաինական էներգետիկ աջակցության հիմնադրամին 65 […] ...
21:36 22.03.2025
Լարսը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:27 22.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս քաղաքում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
21:14 22.03.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդների հետ քննարկում է Ուիտկոֆի Գազայի կարգավորման ծրագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդների հետ քննարկում է Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր, որն առաջարկել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդել Լատիֆ ալ-Քանուան։ «Ուիտկոֆի առաջարկը և որոշ այլ գաղափարներ քննարկվում են միջնորդների հետ, համաձայնության հասնելու համար շփումները չեն դադարել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ […] ...