Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+2.09 oC

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

12:05 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։
Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։
Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային փոստին մինչև ապրիլի 15-ը։
Դիմումներն ուսումնասիրելուց հետո նրանց հետ կկազմակերպվեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասները քննարկելու համար։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ-ադրբեջանական սահմանին փոքր միջադեպեր չեն բացառվում, բայց ներկա պայմաններում պատերազմի վտանգ չկա. Գագիկ Սաֆարյան

22:29 22.03.2025

Հայ-ադրբեջանական սահմանին փոքր միջադեպեր չեն բացառվում, բայց ներկա պայմաններում պատերազմի վտանգ չկա. Գագիկ Սաֆարյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Հյուրի հետ զրույցում ամփոփվել են անցնող շաբաթվա կարևոր քաղաքական զարգացումները: Շաբաթը նախ աչքի ընկավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունների տարափով: Երկար ժամանակ կրակոցների մասին ապատեղեկատվություն չկար և սկսվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական կողմը համաձայնել է խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերին: Սա տեղեկատվական պատերա՞զմ […] ...

Հայտնի է՝ երբ բժիշկները դուրս կգրեն Հռոմի պապին հիվանդանոցից

22:16 22.03.2025

Հայտնի է՝ երբ բժիշկները դուրս կգրեն Հռոմի պապին հիվանդանոցից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը փետրվարի 14-ից հիվանդանոցում է թոքաբորիբի պատճառով, դուրս կգրվի կիրակի՝ մարտի 23-ին։ Այս մասին հայտնել են նրա բժիշկները Ագոստինո Գեմելի հիվանդանոցից։ «Հռոմի պապը դուրս կգրվի վաղը (խմբ.կիրակի): Երկու շաբաթվա ընթացքում նրա վիճակը բարելավվել է, վիճակը կայուն է»,- ասել է նրա բժիշկ Սերխիո Ալֆիերին։ Միևնույն ժամանակ նա պարզաբանել են, որ 88-ամյա պոնտիֆիկոսը կգտնվի […] ...

SHANTNEWS

22:00 22.03.2025

SHANTNEWS

Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի աջակցության համար

21:53 22.03.2025

Նիդերլանդները 65 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի աջակցության համար

Նիդերլանդները որոշել է 65 մլն եվրո հատկացնել Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ռոման Անդարակը Նիդեռլանդների կառավարության հատուկ ներկայացուցիչ Էրիկա Շոլտենի հետ քննարկել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու հարցը։ «Օնլայն հանդիպման ժամանակ Անդարակը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդներին ուկրաինական էներգետիկ աջակցության հիմնադրամին 65 […] ...

Լարսը փակ է

21:36 22.03.2025

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

21:27 22.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս քաղաքում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP