22:29 22.03.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Հյուրի հետ զրույցում ամփոփվել են անցնող շաբաթվա կարևոր քաղաքական զարգացումները:
Շաբաթը նախ աչքի ընկավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունների տարափով: Երկար ժամանակ կրակոցների մասին ապատեղեկատվություն չկար և սկսվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական կողմը համաձայնել է խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերին: Սա տեղեկատվական պատերա՞զմ է, հոգեբանական ճնշո՞ւմ, խուճապ առաջացնելու փորձեր, թե՞ իրական նախապատրաստություն էսկալացիայի:
«Հայ-ադրբեջանական սահմանին փոքր միջադեպեր չեն բացառվում, բայց ներկա պայմաններում պատերազմի վտանգ չկա, ներկա պայմաններում բացառվում է պատերազմի վերսկսումը: Ես հենվում եմ այն պարզ փաստի վրա, որ մեր բանակը այնպիսին չէ, ինչ եղել է 3-4 տարի առաջ»,-ասել է պատմաբանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:22 23.03.2025
Ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցություններըՍաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ուկրաինական պատվիրակությունը լքել է Էր Ռիադի հյուրանոցներից մեկի բանակցությունների սրահը։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը սկսվել է։ ...
20:58 23.03.2025
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրիցԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, եթե նա չհամաձայնի, ապա Թեհրանը կբախվի հետեւանքների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք ցանկանում ենք պարզաբանել, որ «դու քորիր իմ մեջքը, ես՝ քո մեջքը» սկզբունքը, որը գործում էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի և 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմերի […] ...
20:40 23.03.2025
Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է ՀալեպՀայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ: Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը: Ներկա են եղել Սիրայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը: ...
20:23 23.03.2025
Եվրոպացիները սկսում են հասկանալ, որ Պուտինը չի պատրաստվում տիրանալ ԵՄ-ին․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպային տիրանալու մտադրություն չունի, և Եվրամիության ժողովուրդը սկսում է դա հասկանալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ «Ես հավատում եմ նրա (Պուտինի) խոսքին այս հարցում: Կարծում եմ, եվրոպացիները սկսում են նույն եզրակացություններն անել»,- ասել է նա Fox News- ին տված հարցազրույցում: Վիթքոֆը հավելել է, որ ամերիկյան վարչակազմը […] ...
20:09 23.03.2025
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլումՀայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման […] ...
20:02 23.03.2025
Էր Ռիադում մեկնարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումըՈւկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը սկսվել է։ Ավելի վաղ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ տեխնիկական թիմը նախատեսում է կիրակի օրը՝ մարտի 23-ին, Էր Ռիադում հանդիպում անցկացնել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումից մեկ օր առաջ ։ «Մենք […] ...