10:29 22.03.2025
Մարտի 22-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
19:23 22.03.2025
Բելինգեմը գերազանցել է Ուեյն Ռունիի ռեկորդըՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը 41-րդ խաղն է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականում և գերազանցել Ուեյն Ռունիի ռեկորդը: Այս մասին հաղորդում է Opta-ն: Լեգենդար անգլիացին իր երկրի ազգային հավաքականի կազմում նույն տարիքում հատել էր 40 խաղի շեմը: Հիշեցնենք, որ Բելինգեմը 2020 թվականի նոյեմբերի 12-ին 17 տարեկանում նշել էր նորամուտը Անգլիայի հավաքականում: ...
19:18 22.03.2025
Վարչապետը հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում ի՞նչ շեշտադրումներ է արել«Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա». այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելուն, եվրոպացի դիտորդների գործունեությանը, նոր սահմանադրություն ընդունելուն, հնարավոր էսկալացիային և այլ թեմաների: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:10 22.03.2025
Արգավանդում քննարկեցինք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արգավանդ բնակավայրում չնախատեսված կանգառի ընթացքում քննարկել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ ...
19:03 22.03.2025
ԱՄՆ-ի հավաքականը պարտվել է Պանամայի ընտրանուն․ ԿՕՆԿԱԿԱՖ Ազգերի լիգաՖուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը չի կարողացել դուրս գալ ԿՕՆԿԱԿԱՖ Ազգերի լիգայի եզրափակիչ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հյուրընկալել էր Պանամայի հավաքականին և պարտվել է 0:1 հաշվով։ Եզրափակչում Պանամայի մրցակիցը կլինի Մեքսիկայի թիմը, որը 2:0 հաշվով առավելության է հասել կանադացիների նկատմամբ։ Կանադան ու ԱՄՆ-ը կանցկացնեն երրորդ տեղի համար հանդիպում։ ...
18:57 22.03.2025
Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարությունՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման ԿԵՂԾ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ։ Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։ Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում […] ...
18:51 22.03.2025
Պուտինը մայիսի 9-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Վուչիչի հետՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսին Մոսկվա կատարած այցի ընթացքում ոչ միայն ներկա կգտնվի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին, այլև կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Սերբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։ «Ես շատ ուրախ եմ, որ կրկին սերբական հողում եմ: Սուրբ հող ցանկացած ռուս մարդու համար: […] ...