16:14 22.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիի «Մասթերսում» պայքարը սկսել է երկրորդ շրջանից և հաղթել աշխարհի 892-րդ ռակետ Նիկ Կիրյոսին, որն այս մրցաշար է վերադարձել երեք տարվա ընդմիջումից հետո:
Աշխարհի 23-րդ ռակետն ավստրալացուն հաղթել է 7-6, 6-0 հաշվով:
Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 15-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ:
12:57 23.03.2025
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հյուսիսում12:57 23.03.2025
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հյուսիսումԻսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքի շրջանում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն շրջանում: Գործողության նպատակն է հարձակվել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների օբյեկտների վրա՝ Գազայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով»,- ասվում է Իսրայելի պաշտպանության ծառայության մամուլի ծառայության […] ...
12:30 23.03.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունըԱյս շաբաթ Հայաստան էր ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այցի օրակարգը հագեցած էր. խորհրդարանական հանդիպումների առանցքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն էին: Մանրամասները` տեսանյութում: ...
12:12 23.03.2025
Թրամփը խոսել է այն մասին, թե ինչպես է գնահատում իր շփումը Պուտինի հետOutKick պորտալին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումը որակել է որպես «ռացիոնալ»։ «Մենք ( Պուտինի հետ – խմբ.) մի քանի շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն զոհվել», – ասել է Թրամփը OutKick պորտալին տված հարցազրույցում՝ քննարկելով ուկրաինական հակամարտության կարգավորումը։ ԱՄՆ նախագահը […] ...
11:55 23.03.2025
Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել էԹուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ, հայտնում է Sözcü TV-ն։ «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիոն հետաքննության շրջանակներում»,- ասվում է հոդվածում։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին կոռուպցիայի, կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործով։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների […] ...
11:38 23.03.2025
Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:23 23.03.2025
Դատախազությունը պահանջում է կալանավորել Ստամբուլի քաղաքապետինԹուրքիայի դատախազությունը պահանջել է կալանավորել Ստամբուլի՝ ավելի վաղ ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հաղորդում է Associated Press-ը (AP): Ավելի վաղ դատախազությունը, արդարացնելով կալանավորումը, նշել էր, որ Իմամօղլուի և մի քանի գործարարների հետ կապված ապօրինի ֆինանսավորման դեպքեր են հայտնաբերել։ Սպասվում է, որ կիրակի օրը դատարանը կորոշի, թե արդյոք նրան մեղադրանք կառաջադրվի և նա կկալանավորվի: ...